ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններն ըստ էության շարունակվում են, ուստի չի կարող ասել, որ դրանք զրոյական կետում են։
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանի խոսքով՝ Հայաստանը կողմ է, որպեսզի Ադրբեջանի հետ բանակցություններն արդյունավետություն ունենան։ Եվ այն ողջ տրամաբանությունը, որ բանակցային գործընթացի ընթացքում ձևավորվել են և եղել են համաձայնություններ, արտահայտվեն խաղաղության պայմանագրում, նաև Ադրբեջանը դրանք հրապարակայնորեն վերահաստատի։
«Մեր ակնկալիքն Ադրբեջանից այն է, չգիտեմ՝ սա անվանենք նոր փուլ, թե բանակցությունների շարունակություն, որ պայմանավորվածությունները, որոնք հայկական կողմը շարունակաբար արձանագրում է խաղաղության համաձայնագրում՝ Ադրբեջանի կողմից ընդունվեն, և դրանց վերաբերյալ հրապարակային խոսի Ադրբեջանը։ Քանի որ այս ամենը չի ընդունվում, նշանակում է, որ պայմանագիրը տվյալ պահին չի կարող ստորագրելի լինել»։
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի համատեղ հայտարարությանը։
«Ես իսկապես չգիտեմ, թե Ռուսաստանի պատվիրակությունն ինչու չի մասնակցում ԵԱՀԿ ԽՎ երևանյան նիստին, բայց պիտի խոստովանեմ, որ մեր եվրոպացի գործընկերների կողմից, չասեմ ճնշումներ, բայց որոշ ազդակներ եղել են Ռուսաստանի չմասնակցության վերաբերյալ»,- ասաց այսօր Երևանում մեկնարկած ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի հայաստանյան պատվիրակության ղեկավար Սարգիս Խանդանյանը:
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ևս մեկ անգամ ընդգծեց՝ հոկտեմբերի 6-ին Պրահայում Հայաստանի ու Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածության առնչությամբ որևէ բան չի փոխվել։
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով երեկ Ադրբեջանի Զու-ի կողմից Երասխի ուղղությամբ արձակած կրակոցներին, նշեց, որ հնարավոր զարգացումների վերաբերյալ կխուսափի որևէ մեկնաբանություն տալուց։
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը լրագրողներին հորդորում է սպասել Միրզոյան-Բայրամով հանդիպման ավարտին և դրանից հետո միայն խոսել արդյունքների մասին։
«Պարոն Ռուբինյանը միայն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմամբ չի զբաղվում։ Հայաստանի կառավարության և վարչապետի որոշումն է եղել, որպեսզի պարոն Ռուբինյանը ևս ներգրավված լինի այս բանակցություններում։ Բնականաբար, Թուրքիայի հետ հարաբերությունների վերաբերյալ հարցեր չեն կարող քննարկվել այդ հարթակում»:
Կա նման խոսակցություն՝ ՀՀ-ի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման վերաբերյալ. Սարգիս Խանդանյան
Հայաստանն աշխատում է Ադրբեջանի առաջարկների վրա՝ մերը կուղարկենք Ադրբեջան. Սարգիս Խանդանյան
Ազգային ժողովի այսօրվա նիստում քննարկվում էր ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը: Այս պաշտոնում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջադրել է տվյալ հանձնաժողովի անդամ պատգամավոր Սարգիս Խանդանյանի թեկնածությունը։