Ես իսկապես չգիտեմ, թե Ռուսաստանի պատվիրակությունն ինչու չի մասնակցում ԵԱՀԿ ԽՎ երևանյան նիստին. Սարգիս Խանդանյան

«Ես իսկապես չգիտեմ, թե Ռուսաստանի պատվիրակությունն ինչու չի մասնակցում ԵԱՀԿ ԽՎ երևանյան նիստին, բայց պիտի խոստովանեմ, որ մեր եվրոպացի գործընկերների կողմից, չասեմ ճնշումներ, բայց որոշ ազդակներ եղել են Ռուսաստանի չմասնակցության վերաբերյալ»,- ասաց այսօր Երևանում մեկնարկած ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի հայաստանյան պատվիրակության ղեկավար Սարգիս Խանդանյանը:

Վերջինս նշեց նաև, որ իրենք պատրաստ են եղել ապահովել Ադրբեջանի պատվիրակների անվտանգությունը, սակայն նրանք չեն ժամանել Երևան:

Սարգիս Խանդանյանը նկատեց՝ աշնանային նստաշրջանում փաստաթղթեր չեն ընդունվում:

Հարցին՝ կա՞ն արդյոք երկրներ, որոնք ադեկվատ են արձագանքում այն ամենին, ինչ տեղի ունեցավ արցախահայերի հետ, Սարգիս Խանդանյանը պատասխանեց՝ այդ մասին կարող են խոսել միայն նստաշրջանի ավարտից հետո:

Կարդացեք նաև

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս