Կա նման խոսակցություն՝ ՀՀ-ի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման վերաբերյալ. Սարգիս Խանդանյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ անդրադարձավ հարցին, թե արդյո՞ք ՌԴ-ի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները կհանդիպեն, քանի որ նման խոսակցություններ կան։ Եվ նախորդ տարվա դեկտեմբերին նման հանդիպումից Հայաստանը հրաժարվեց՝ Բերձորի ճանապարհը փակ լինելու պատճառով, այժմ այդ ամենը հանդիպման համար կարո՞ղ է նախապայման լինել։

«Նման խոսակցություն իսկապես կա, ռուսական կողմն իսկապես նախապատրաստում է նման հանդիպում, ռուսական կողմն է այդ մասին հայտնել: Տվյալ պահի իրավիճակով է պայմանավորված, այդուհանդերձ որևէ խնդիր չկա՝ որևէ միջնորդի կողմից հանդիպում կազմակերպելու համար, այդ թվում՝ ռուսական կողմի։ ԱԳ նախարարությունը, երբ հանդիպումն ավելի մոտ լինի, պատշաճ տեղեկատվությամբ կտեղեկացնի։ Բերձորի փակ ճանապարհը նախապայման չի կարող լինել»,- շեշտեց իշխանական պատգամավորը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս