«Երևանը, հնարավոր է, նախատեսի Ադրբեջանի բեռների և քաղաքացիների շարժի դյուրացումներ». Սարգիս Խանդանյան

«Մեր ակնկալիքն Ադրբեջանից այն է, չգիտեմ՝ սա անվանենք նոր փուլ, թե բանակցությունների շարունակություն, որ պայմանավորվածությունները, որոնք հայկական կողմը շարունակաբար արձանագրում է խաղաղության համաձայնագրում՝ Ադրբեջանի կողմից ընդունվեն, և դրանց վերաբերյալ հրապարակային խոսի Ադրբեջանը։ Քանի որ այս ամենը չի ընդունվում, նշանակում է, որ պայմանագիրը տվյալ պահին չի կարող ստորագրելի լինել»,- այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը՝ խոսելով Հայաստանի կողմից Ադրբեջան ուղարկված նոր առաջարկների մասին, որոնք, ինչպես ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն էր ասել, Ադրբեջանի կողմից տեղ չեն գտել Խաղաղության պայմանագրում։

Ըստ նրա, Հայաստանը շարունակելու է պնդել այս սկզբունքների մասին։

Իշխանական պատգմավորը խոսեց նաև Ադրբեջանի պահանջների, այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքի» մասին՝ ընդգծելով, որ Հայաստանի համար շատ կարևոր է ապաշրջափակման գործընթացը, և բազմիցս են ասել, որ ապաշրջափակումն ունի իր պարամետրերն ու սկզբունքները։

«Այդ սկզբունքներն են երկրների իրավազորությունները, օրենսդրությունը, փոխադարձությունը և հավասարությունը։ Այո, այդ սկզբունքները պետք է արձանագրվեն Խաղաղության համաձայնագրում և բանակցությունների ընթացքում, դրանց շուրջ ըստ էության եղել է համաձայնություն նախորդ տարվա հուլիսին։ Դրանից հետո միջանցքային տրամաբանությամբ կրկին խոսելը մեզ համար անընդունելի է։ Այո, այս սկզբունքների շրջանակներում հնարավոր է նախատեսել գնացքների, քաղաքացիների անցման որոշակի դյուրացումներ, որպեսզի այն վախերը, ռիսկերը, որոնք կան թե՛ մեզ մոտ, թե՛ Ադրբեջանում, հնարավոր լինի որոշակիորեն կառավարել»,- ընդգծեց պատգամավորը։

Կարդացեք նաև

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031