Ի թիվս մի շարք այլ խնդիրների՝ Երևանն ու Բաքուն տարաձայնություններ ունեն ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու հարցի վերաբերյալ։ Սա լրջորեն մտահոգում է ադրբեջանական կողմին։ Թուրքիայի ԱԺ պատվիրակության հետ հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն օրերս հայտարարել է, որ Հայաստանի դիրքորոշումը ԵԱՀԿ Մինսկի խմբի վերացման հարցում անհասկանալի է։
Վերլուծաբանը գտնում է, որ գործընթացը հայ-ադրբեջանական հարթությունում այնքան բարդ ու բազմաշերտ է, որ նույնիսկ համաձայնությունները կարող են ոչինչ չնշանակել։ «Ուստի այս պահին մենք գնահատում ենք դեռ գործընթացը, մտադրությունները, սակայն վերջնարդյունքի հարցում ոչինչ չենք կարող ասել»,- ասաց Լուկիանովը։
Մինչ ԱՄՆ-ն թևակոխում է նախագահական ակտիվ ընտրապայքարի փուլ ուշագրավ զարգացումներով, Ռուսաստանը հայ-ադրբեջանական բանակցություններում ներգրավման փորձ է անում։ Նախօրեի ամենշաբաթյա բրիֆինգի ընթացքում ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարեց, որ ՌԴ-ն պարտավորվել է, և դա գրված է Մոսկվայի ստորագրած փաստաթղթում, ամեն կերպ աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելուն։
Ռուս քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ ԱՄՆ-ը չի կարող բաց թողնել հնարավորությունը՝ հանդիպում կազմակերպել այն դեպքում, երբ ԱԳ նախարարներին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին հրավիրելու գլխավոր նպատակը ոչ թե ՆԱՏՕ-ն է, այլ հայ-ադրբեջանական օրակարգը և Հարավային Կովկասը։
«Արևմուտքը որևէ ինքնուրույն քայլ չի հանդուրժելու իրեն հավատարմության երդում տված երկրների կողմից։ Ես, իհարկե, կարծում եմ, որ Արևմուտքը կորուստներ է կրելու նման քաղաքականության հետևանքով»,- նկատեց նա։
Մինչ հայաստանյան հասարակությունը կենտրոնացած է ներքաղաքական զարգացումների և Բագրատ սրբազանի առաջնորդած շարժման վրա, ուշագրավ զարգացումներ են տեղի ունենում հարավկովկասյան ռեգիոնում և դրա շուրջ։ Նախօրեին տեղի ունեցավ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նախապես չհայտարարված աշխատանքային այցը Թուրքիա, որի օրակարգը սկսվեց օդանավակայանում Ալիև-Էրդողան հանդիպմամբ այնպես, ինչպես օրերս Պուտինի Բելառուս կատարած այցի ժամանակ։ Բնականաբար, հանդիպումն օդանավակայանում նրանց բուն հանդիպումը չէր։
Հունիսի 1-ին ռուսական կողմի նախաձեռնությամբ Փաշինյան-Պուտին հեռախոսազրույց կայացավ։ ՌԴ պաշտոնական Կրեմլինի փոխանցմամբ, ՌԴ նախագահը նախ հեռագրով շնորհավորել է Փաշինյանին ծննդյան կապակցությամբ, ապա զանգահարել։ ՌԴ նախագահի շնորհավորանքում ասվում է․ «Ռուս-հայկական հարաբերությունները հիմնված են բարեկամության և փոխադարձ հարգանքի դարավոր ավանդույթների վրա։ Մենք կողմ ենք, որ այս հարաբերությունները շարունակեն հաջողությամբ զարգանալ՝ ի շահ երկու երկրների ժողովուրդների։ Մաղթում եմ ձեզ առողջություն, երջանկություն, բարեկեցություն և հաջողություններ ձեր կառավարության գործունեության մեջ»։
Փորձագետի կարծիքով, չի բացառվում նաև, որ հայկական կողմը խուսափի մեծ աղմուկից՝ փորձելով պահպանել հավասարակշռություն Թուրքիայի երդմնակալության և ՌԴ երդմնակալության միջև։
ՀՀ իշխանությունները բաց չեն թողնում որևէ առիթ ՀՀ արտաքին քաղաքական շրջադարձին հրապարակային անդրադառնալու և ՀԱՊԿ-Հայաստան հարաբերություններից դժգոհելու համար։ Այս անգամ Katherine օրաթերթին տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ նշել է, որ Հայաստանը բազմազանեցնում է իր անվտանգային հարաբերությունները։
168․am-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովն ասաց, որ ԵՄ-ն անդամակցության ինչ-որ անորոշ ճանապարհային քարտեզ, ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ տեսականորեն կարող է տալ, սակայն հստակ անդամակցության հեռանկար՝ ոչ։
168.am-ի հետ զրույցում, պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս են արցախահայերը վստահելու ռուսական կողմին և վերադառնան Արցախ ՌԴ-ի միջնորդած երաշխիքներով, երբ ռուս դեսպանն Ադրբեջանի ռազմական օպերացիան և Արցախի էթնիկ զտումը որակում է հակաահաբեկչական գործողություն, ռուս քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովն ասաց, որ ճիշտ է հետևել ՌԴ գլխավոր դիվանագետի արած հայտարարություններին, որովհետև նա է ճիշտ արտացոլում արտաքին քաղաքական դիրքորոշումները։
«Ինչո՞ւ նոր նպատակներ, որովհետև այդ մասին խոսվում է։ Ադրբեջանը շարունակելու է նախկին քաղաքականությունը, ավելի վստահ է գործելու միջազգային ասպարեզում, ինչպես ավելի հաճախակի վերջերս անում է Արևմուտքի հետ, ընտրական այս փուլում մերժեց արևմտյան դիտորդների, արտաքսեց երկրից կամ ավելի վաղ՝ ֆրանսիացի դիվանագետներին, սպառնում է ընդհանրապես դուրս գալ Եվրոպահի խորհրդից՝ ի պատասխան ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության լիազորությունների դադարեցման։
«Չի կարող, չէ՞, Հայաստանի և Ռուսաստանի միջև լինեն քաղաքական խնդիրներ, քաղաքական երկխոսության բացակայություն մի շարք առանցքային ուղղություններով, սակայն խորը տնտեսական ու էներգետիկ ինտեգրացիա, արտոնություններ Հայաստանի համար։ Այս դեպքում կդժվարանամ ասել, թե խոսքը ոլորտային խնդիրների՞, թե՞ հենց քաղաքական խնդիրների մասին է, այնուամենայնիվ, չի բացառվում քաղաքական պատճառն այս ամենում»,- ասաց Լուկիանովը։
168.am-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովն ասաց, որ վերջին շրջանում բանակցային գործընթացն անորոշության մեջ է այն առումով, թե որտե՞ղ պետք է շարունակվի, աշխարհաքաղաքական ո՞ր կենտրոնի հովանու ներքո պետք է բանակցեն Երևանն ու Բաքուն։