Ռուս ռազմաքաղաքական վերլուծաբան Վլադիմիր Եվսեևը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ ՀՀ իշխանություններն իրականացվողը ներկայացնում են ՀՀ ինքնիշխանության ամրապնդման քողի ներքո, որ իբրև թե ռուս սահմանապահներին իրենց տեղակայման վայրերից հանելով՝ ՀՀ-ն ամրապնդում է իր անկախությունն ու ինքնիշխանությունը։ Սակայն, ըստ նրա, իրականում տեղի է ունենում այլ բան։
Վրացի քաղաքական վերլուծաբան Իրակլի Մենաղարիշվիլին մեզ հետ զրույցում, անդրադառնալով թեմային, ասաց, որ, բնականաբար, գուցե կողմերն ինչ-որ փուլում համաձայնության էին եկել այս հարցին անդրադառնալ համաձայնագրի ստորագրումից հետո, սակայն ՌԴ-ն, որն առաջարկում է դառնալ համաձայնագրի կնքման միջնորդ, ստիպված է կողմերին ինչ-որ ծառայություն մատուցել։ «Այլապես ինչո՞ւ է կողմերին հարկավոր ՌԴ մասնակցությունը գործընթացին։
«ՀՀ-ՀԱՊԿ առճակատման վերջին այս փուլից հետո արդեն պարզորոշ դարձավ, որ ՀՀ-ն պատրաստ է լքել ՀԱՊԿ-ը։ Սակայն, այնուամենայնիվ, կարծում եմ, որ ժամանակ ձգելով՝ Փաշինյանի իշխանությունը փորձում է շոշափել աշխարհաքաղաքական հնարավոր ելքերը ՌԴ-Արևմուտք պատերազմում Ուկրաինայի տարածքում, փորձում է նաև ստուգել ՌԴ արձագանքներն այդ կարևոր փոփոխությանը հայ-ռուսական հարաբերություններում, այդ մասին անընդհատ խոսելով և հետագայում քայլի ազդեցությունը ու դրան արձագանքը հնարավորինս թուլացնելով։
Օրերս Դաշնային խորհրդի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Գրիգորի Կարասինն Ադրբեջանի Միլլի Մեջլիսի Միջազգային հարաբերությունների և միջխորհրդարանական հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սամեդ Սեիդովի հետ հանդիպմանը հայտարարեց, որ Ռուսաստանը հույսեր է կապում Ադրբեջանի աջակցության հետ՝ Ստեփանակերտում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության բացման նախապատրաստական աշխատանքների հարցում, որը կսկսվի մոտ ապագայում։
Հայաստանի Հանրապետությունում ներքաղաքական բուռն իրադարձությունները, այսպես կոչված, սահմանազատման ապօրինի գործընթացի ֆոնին ստվերեցին օրերս ԼՂ Իվանյան բնակավայրում տեղի ունեցած՝ Արցախից ՌԴ խաղաղապահների դուրսբերման հանդիսավոր արարողությունը: Այդ մասին հայտնել էին ադրբեջանական լրատվամիջոցները:
«Իհարկե, Արևմուտքում ավելին են ակնկալում, որ ՀՀ-ն կլքի ՀԱՊԿ-ը, այդ մասին պաշտոնական հանդիպումների և ասուլիսների ընթացքում ուղիղ հայտարարություններ են հնչում։ ՀՀ-ն մինչ ՀԱՊԿ-ը լքելը կամ գուցե իր ՀԱՊԿ անդամակցությունն արհեստական դարձնելը փորձում է հենց Նահանգներից ինչ-որ բան ստանալ, անվտանգության ոլորտում ինչ-որ երաշխիք կամ սպառազինություն, քանի որ ԱՄՆ-ը ներկայումս հայտարարում է, որ աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը»։