 
                        Նոր նշանակումներ՝ Երևանի քաղաքապետարանում
«Իմ խորհրդական Մերի Մարգարյանն այժմ զբաղեցնում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մարդկային ռեսուրսների կառավարման վարչության պետի պաշտոնը: Իսկ Արմեն Առաքելյանը նշանակվել է քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ, և Սաշա Կատվալյանը՝ Երևանի քաղաքապետի խորհրդական»,- գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնեց Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:
Այնուհետև ներկայացվեցին Հիդրոմետ ծառայության տվյալները, այն է՝ դեկտեմբերի 5-ի ցերեկը, 6-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Առավելագույն ջերմաստիճանը Երևանում շաբաթվա ընթացքում կգրանցվի դեկտեմբերի 9-ի ցերեկը, իսկ նվազագույնը՝ դեկտեմբերի 10-ի գիշերը:
Ոստիկանության պարեկային ծառայությունից էլ հայտնեցին, որ մեկ շաբաթում հայտնաբերվել է տեխզննություն չանցած 447 տրանսպորտային միջոց:
Մանրամասները՝ տեսանյութում
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        