Հարկման ընդհանուր համակարգին անցնելու անվան տակ կառավարությունը փոքր բիզնեսի հարկային բեռն անգամներով ավելացնում է, հանում է շրջանառության հարկի դաշտից, փոխարենը՝ նույն դաշտում գործող խոշոր բիզնեսին արտոնություններ է տալիս, նվազեցնում է շրջանառության հարկը։ Այսքանից հետո փորձում են համոզել, թե շրջանառության հարկը վնասակար է պետության համար, ու պետք է հրաժարվել դրանից։
«Այստեղ հաց, այստեղ կաց» Փաշինյանի թեզը նույն սերիայից է, ինչ «Արարատը հանենք, Արագածը դնենք», կամ «արգելոց» բառը լավը չէ, եկեք փոխենք»։ Սրանք ի՞նչ երկրի ղեկավարի քննարկելու թեմաներ են։
Հարկ է հիշեցնել, որ դեռևս ամիսներ առաջ տարբեր դպրոցների հետ կապված ահազանգեր եղան, որ դպրոցներից հանում են հայ հերոսներին նվիրված փառքի անկյունները։ Թեպետ որոշ տեղերից հերքվեց, որ հանել են, որոշ տեղերից էլ հաստատել էին, որ հանվել են զուտ վերանորոգման աշխատանքներ կատարելու համար։ Արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը, նոր դիզայներական ստանդարտներ ասելով՝ նկատի ուներ հենց այդ փառքի անկյունների հանելը, պարզ կդառնա առաջիկայում։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը պատմական գիտությունների թեկնածու, պատմական ժողովրդագրության մասնագետ Միքայել Մալխասյանն է։
168.am-ի տեղեկություններով՝ Երևանի Արաբկիր վարչական շրջանի Նաիրի Զարյանի անվան թիվ 130 հիմնական դպրոցում իրավիճակը, մեղմ ասած, լարված է: Տնօրենի հետ ունեցած անհամաձայնությունների պատճառով երեք փոխտնօրենները որոշել են դադարեցնել իրենց լիազորությունները:
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը 10 միլիոն դրամ դրամաշնորհ է հատկացրել Նորարար կրթական նախաձեռնությունների հիմնադրամին՝ «Նոր դաս հավելված ուսուցիչների համար» ծրագրի իրականացման համար:
Սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձազերծված մեկօրյա պատերազմից ընդամենը 5 օր առաջ ուսուցիչները կառավարության շենքի մոտ պայքարում էին իրենց իրավունքների համար: Սպառնում էին դասադուլ անել, բողոքում էին նոր կրթական չափորոշիչների դեմ, բարձրագոչ հայտարարություններ անում, որ դրանով նվազեցվում է հայոց լեզվի, հայ գրականության, հայոց պատմության դերն ու նշանակությունը, հընթացս շեշտում, որ իրենց վարձատրությունն է նաև նվազել, որ հաստիքներ են կրճատվել, շատերը մնացել են անգործ, և, որ միֆ է կառավարության այն մանիպուլյացիան, թե ուսուցիչները 400 000 դրամ աշխատավարձ են ստանում կամ կարող են ստանալ:
Հայաստանում 400.000 դրամ և ավելի աշխատավարձ են ստանում մի քանի տասնյակ ուսուցիչներ՝ նախօրեին Ազգային ժողովի նիստում հայտարարեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը:
Օրերս ԿԳՄՍ նախարարության մոտ կրթական նոր չափորոշիչների դեմ բողոքի ակցիա իրականացնող ուսուցիչներն այսօր այն շարունակում էին Կառավարության շենքի մոտ: Նրանց խոսքով՝ իրենք սպառել են բոլոր օղակները, ամենուր իրենց խաբում են, և իրենց հարցերի պատասխանները պետք է տա Նիկոլ Փաշինյանը:
Հայաստանի կառավարությունը որոշել է կամավոր ատեստավորման համակարգը ներդնել նաև այլ ոլորտներում։ Այս որոշումը հապճեպ է, քանի որ դեռևս առկա չեն բավարար հիմնավորումներ՝ պնդելու, որ ուսուցիչների կամավոր ատեստացիան արդարացրել է և բերել է հաջողություններ։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ԵՊՀ դասախոս, Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը` 7 տարի առանց ռազմավարության կրթության ոլորտը կառավարելուց հետո կարևոր է համարում նման փաստաթղթի ընդունումը, սակայն նկատում է՝ այս փաստաթուղթն ունի ընդամենը որպես թուղթ մնալու և կյանքի չկոչվելու խնդիր, որովհետև գրվել է ընդամենը փորձագիտական խմբի կողմից, և դրա ռազմավարության մշակման ժամանակ հանրային լայն մասնակցություն չի ապահովվել, ինչի բացակայությունը հետագայում խնդիր է ստեղծելու ցանկացած գրած բան իրականություն դարձնելու համար։