2018-ի թավշյա-հեղափոխական իրադարձություններից հետո իր քաղաքական կարիերան բարելաված Տիգրան Խաչատրյանը, որը մի քանի նախարարություններ ղեկավարելուց հետո, ի վերջո, ստանձնեց Նիկոլ Փաշինյանի տեղակալի պաշտոնը, վերջերս դադարել է շատ խոսել։
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել է Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում մեկնարկած նստացույցին միանալու մասին, իր աշխատասենյակը տեղափոխել է հատուկ այդ նպատակով կահավորված վրան և սպառնացել է, որ մեկ շաբաթ անց դիմելու է ծայրահեղ քայլերի: Էմոցիոնալ մակարդակում ոմանք դրական են գնահատել Արցախի նախագահի այս քայլը, ավելի իրատեսները հասկացել են դրա վտանգավորությունը, իսկ արկածների սիրահարները սպասում են մեկ շաբաթ հետո նրա կողմից իրականացվելիք ծայրահեղ քայլերին:
Ժամանակին, օրինակ՝ 2014 թվականին, նույն Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթը հոդվածներ էր հրապարակում որոշ պաշտոնյաների հայտարարագրերի մասին, այդ թվում՝ այսօր իր կողմից վարչապետի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության պետ նշանակված երիտասարդի հոր՝ Ֆելիքս Փիրումյանի մասին.
Այսօր ԱԺ նիստում «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը հրապարակեց Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանին ու նրա ընտանիքին պատկանող ունեցվածքի մասին տեղեկություններ, նշելով, որ նա և նրա հետ փոխկապակցված անձինք ունեն ավտոկայանատեղիներ, շենքեր, հողամասեր, կաթսայատներ Տավուշում և Երևանում։
Ժամանակ առ ժամանակ դատախազությունը հաղորդագրություն է տարածում հերթական նախկին պաշտոնատար անձի վերաբերյալ հարուցված ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական վարույթի մասին: Ներկայացնում են տպավորիչ մանրամասներ, թվեր, թե այս կամ այն նախկին պաշտոնյան պետությունից որքան գումար է թալանել, և իր ունեցած գույքի հատկապես ո՞ր մասն է համարվում ապօրինի ծագում ունեցող:
Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար Սասուն Խաչատրյանը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել իր տարեկան հայտարարագիրը, ըստ որի՝ ունի 3 բնակարան Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ գնված 2019 և 2021 թվականներին, բնակարաններից 3-րդը ներկայացված է՝ որպես նվիրատվություն։