Աննա Վարդապետյանը կգնա՞ Արմեն Ղուլարյանի և նրա ընտանիքի անդամների հսկայական ունեցվածքի հետևից

Այսօր ԱԺ նիստում «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը հրապարակեց Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանին ու նրա ընտանիքին պատկանող  ունեցվածքի մասին տեղեկություններ, նշելով, որ նա և նրա հետ փոխկապակցված անձինք ունեն ավտոկայանատեղիներ, շենքեր, հողամասեր, կաթսայատներ Տավուշում և Երևանում։

«Երևանի քաղաքապետարանի դիմացի Կիրովի այգին վարձակալությամբ հանձնվել է ձեր եղբորը  մոտ 2,2 մլն դրամով։ Եվ որպես երկու երեխաների մայր՝ ասեմ, որ այն Երևանի ամենափնթի այգիներից մեկն է։

Ներկայացնեմ ձեր ունեցվածքը և ակնկալեմ, թե ինչպես եք կարողացել՝ լինելով պետական պաշտոնյա, ձեզ հետ փոխկապակցված անձանց անուններով գրանցել տարբեր գույքեր, հասկանալի է, որ եղանակը եղել է այդպիսին»,- նշեց Թագուհի Թովմասյանը՝ խոսքն ուղղելով Քաղաքաշինության կոմիտեի նախագահին։

Ի դեպ, հենց այսօր ՀՀ դատախազության տարածած հաղորդագրության համաձայն՝ երեկ  գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ ամփոփվել են 2022 թվականի ընթացքում Երևան քաղաքի դատախազության կողմից կատարված աշխատանքները: Երևան քաղաքի դատախազ Լիլիթ Գրիգորյանը տեղեկացրել է, որ  ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հանձնարարականով մեկնարկել է Երևանի ընդհանուր օգտագործման հողերի, մասնավորապես՝ զբոսայգիների, պուրակների և այգիների  տարածքներում գործող հասարակական նշանակության օբյեկտներով ծանրաբեռնված հողատարածքների տրամադրման իրավական հիմքերի ուսումնասիրությունը, որի  նպատակն է  հայտնաբերել սեփականության իրավունքի պետական գրանցման ոչ իրավաչափ դեպքերը:

Կարդացեք նաև

 Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս