10 միլիոն 666.000 դրամ՝ «Կարեն-Սևակ» բենդի 1.5 ժամանոց ելույթի համար. քաղաքապետարանի տոնական գնումները. շարունակելի
Երբ Տիգրան Ավինյանը գնում է աղբավայր, դա որևէ բան չի կարող փոխել։ Չեմ զարմանա, որ նա աղբավայրից հայտարարի՝ «հրդեհ չի եղել, սա ընդդիմադիրների վառ երևակայությունն է»։
«Եվս մեկ շաբաթ սպասվում է ծխով լցված օդ, որը գալիս է Նուբարաշենի աղբանոցից: Խնդրում եմ, այս հարցն ավելի արագ կարգավորվի, քան մեկ շաբաթը: Բոլորս էլ գիտենք, որ խոսքը թունավոր ծխի մասին է»,- Երևան քաղաքի ավագանու նիստի ընթացքում ասաց ավագանու անդամ Լևոն Զաքարյանը՝ նշելով, որ հրդեհի բռնկումից հետո նաև խոսակցություններ տարածվեցին, ըստ որոնց՝ կան որոշակի խմբավորումներ, որոնք աղբավայրը բաժանել են միմյանց միջև, ու գուցե հրդեհն առաջացել է այդ խմբերի միջև ծագած խնդիրների պատճառով:
Արդեն 5-րդ օրն է՝ բռնկում է եղել Նուբարաշենի աղբավայրում: Ծավալը մասնակի էր, հետո ծավալվեց պարագծով: Դեռևս մեկ շաբաթ մեզնից կպահանջվի՝ ամբողջությամբ մարելու և ծուխը դադարեցնելու համար»,- Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնեց քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը՝ առաջարկելով արագ ձեռնամուխ լինել նոր աղբավայրի ծրագրի ընթացքին: