Բաժիններ՝

Դեռևս մեկ շաբաթ մեզնից կպահանջվի՝ Նուբարաշենի աղբավայրում ծուխն ամբողջությամբ մարելու և դադարեցնելու համար. Կամո Արեյան

Արդեն 5-րդ օրն է՝ բռնկում է եղել Նուբարաշենի աղբավայրում: Ծավալը մասնակի էր, հետո ծավալվեց պարագծով: Դեռևս մեկ շաբաթ մեզնից կպահանջվի՝ ամբողջությամբ մարելու և ծուխը դադարեցնելու համար»,- Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնեց քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը՝ առաջարկելով արագ ձեռնամուխ լինել նոր աղբավայրի ծրագրի ընթացքին:

Փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն առաջարկեց օրվա երկրորդ կեսին շրջայց անել, ծանոթանալ և, եթե հավելյալ ռեսուրսի կարիք կլինի, հասկանան, թե որտեղից են ներգրավելու:

Հիշեցնենք` ավելի վաղ ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը հայտնել էր, որ փրկարարներին հաջողվել է տեղայնացնել մայիսի 18-ին բռնկված կրակը, սակայն հրդեհը մարել չի հաջողվում։
Մոտ 5 հա տարածքում տարբեր օջախներով այրվում է մոտ 1000 խմ աղբ։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031