Ճիշտն ասած՝ այդ լոզունգին հանդիպելուն պես մի պահ ապշեցի, հետո անմիջապես սթափվելով հասկացա, որ Աննա Հակոբյանի և նրա աղանդի համար դա շատ նորմալ լոզունգ է, քանզի 21-րդ դարի Բանական Մարդու համար կրթվելը Բնական վիճակ է, հետևապես՝ Աննա Հակոբյանը և իր առաջ քաշած կարգախոսը ցնծությամբ ընդունողներն ու կիսվողներն այլ բան չեն անում, քան ինքնախոստովանական ցուցմունք են տալիս, որ իրենք տգետ են։
Նիկոլ Փաշինյանի կինը շաբաթը մի քանի կարճ տեսանյութ է հրապարակում՝ «Կրթվելը նորաձև է» խորագրով։ Նաև կարճ տեսանյութեր՝ առօրյա ինչ-ինչ անցուդարձերից: Դրանց գրեթե բոլոր դիտողները զայրանում են, հայհոյում, տարակուսում՝ ինչպե՞ս կարելի է կրթությունը հեղինակազրկել անկրթությամբ ու հեղինակազրկված մարդկանցով։ Ավելին, շատերը, օբյեկտիվորեն, խորհուրդ են տալիս, որպեսզի թերուսները՝ ինքն ու իր ամուսինը, սկսեն կրթվել: Զայրացողները դեռևս չեն հասկացել այդ արշավի ոչ թե գովազդային, այլ իրական նպատակը՝ «Քրֆելը նորաձև է»։