Երբ դու ասում ես, որ Հայոց ցեղասպանության հարցը պատրաստ ես քննարկել, արդեն իսկ դու այն դնում ես կասկածի տակ։ Այսպիսի հարցերում շատ կարևոր է հասարակական կարծիքը։ Կամաց-կամաց դիսկուրսը ծավալում են, ու հենց հավաքվումէայդ թեզերնաջակցողներիկրիտիկական զանգված, հարցը դնում են լայն քննարկման։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը APRI գիտահետազոտական կենտրոնի փորձագետ, պատմական գիտությունների թեկնածու, միջազգայնագետ, իսրայելագետ Սերգեյ Մելքոնյանն է։