Եթե կա քաղաքական մեկ օրակարգ, դա հետևյալն է՝ փակվո՞ւմ է արդյոք Երրորդ Հանրապետությունը, և արդյո՞ք ստեղծվում է «չորրորդ հանրապետություն»։ Փաշինյանը գնում է հենց այդ ճանապարհով։ Ընդդիմության մեծագույն խնդիրն այս հակադրության մեջ իր դիրքավորումը հստակորեն ցույց տալն է։ Բոլոր սկզբունքային տարաձայնությունները պետք է սկսվեն և ավարտվեն այն հանգամանքով, որ ովքեր ընդդիմադիր դաշտում են, նրանք Երրորդ Հանրապետության պահապաններն են։
«Մենք պետք է այդ ձևը գտնենք, որ այս ատելությունը հանենք և այս փոսից դուրս գալու համար միավորվենք՝ միասնական դառնանք»,- հավելում է նա։