«Դասեր» հաղորդաշարում պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու, ԵՊՀ «Հայոց պատմության» ամբիոնի դոցենտ Հովիկ Գրիգորյանն անդրադարձավ նաև Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության իրականացման թուրքական ծրագրին, պատճառներին ու հետևանքներին, պատմական հայրենիքի՝ Արևմտյան Հայաստանի կորստին:
«Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը երբեք ինքնանպատակ չի եղել ու չպիտի լինի։ Դա Թուրքիային պատժելու մասին չէ, Թուրքիային ցավեցնելու մասին չէ, Թուրքիային միջազգային հարաբերություններում արժեզրկելու մասին չէ։ Դա ՀՀ և հայ ժողովրդի անվտանգության մասին է։ Դա նույնիսկ, եթե կուզեք ավելի հեռուն գնանք, իրական հայ-թուրքական հաշտեցման մասին է»:
Նիկոլ Փաշինյանի ապրիլքսանչորսյան ուղերձը Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ «կեղտոտ, արյունոտ մանիպուլյացիա է»։ Այս մասին 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում նշեց ՀՀ Մարդու իրավունքների առաջին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն, Մարդու իրավունքների միջազգային իրավունքի մասնագետ Լարիսա Ալավերդյանը:
«Դասեր» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու, ԵՊՀ «Հայոց պատմության» ամբիոնի դոցենտ Հովիկ Գրիգորյանն է։
Եթե ՔՊ-ն վերընտրվի Ազգային ժողովի ընտրություններում՝ Հայաստան չի լինելու։ Այս մասին 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի հետ հարցազրույցում նախազգուշացնում և կանխատեսում է Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանը՝ խոսելով տարածաշրջանային և քաղաքական գործընթացների մասին։
Թեմայի շուրջ 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի հյուրն է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի (ՀՑԹԻ) նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը։
Հայաստանի այսօրվա իշխանությունը փորձում է ոչնչացնել Հայոց ցեղասպանության հիշողությունը։ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը փաստացի ժխտում է Հայոց ցեղասպանությունը։ 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում նման գնահատական տվեց թուրքագետ Մհեր Աբրահամյանը՝ խոսելով Մեծ Եղեռնի 111-րդ տարելիցի և հայ-թուրքական հարաբերությունների տիրույթում տեղի ունեցող զարգացումների թեմայի շուրջ։
Պատմական Հայաստանն իրական Հայաստանից բաժանելն արհեստածին տեսություն է։
Էդգար Ղազարյանն ու Դավիթ Սարգսյանը «Երկու ճակատ» պոդկաստի հերթական թողարկմանն անդրադառնում են Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի խորհրդին, վարչախմբի ուրացման քաղաքականությանը, Մեծ եղեռնի ժխտողականության կոլաբորացիոն, Սփյուռքն անդամահատելու՝ Փաշինյանի հուսահատ փորձերին, և այլն։
«Բառ չեմ գտնում նկարագրելու այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում: Երբևէ չէինք պատկերացնի, որ Հայաստանի իշխանությունը կարող է այսպիսի լկտի դիրքորոշում ունենալ հայ ժողովրդի դեմ: Դա է պատճառը, որ ես հաճախ տպավորություն ունեմ, որ Հայաստանի վարչապետի աթոռին նստած է ոչ թե Փաշինյանը, այլ՝ Ալիևը, և ինչ ուզում՝ անում է: Եթե Ալիևը նստեր ՀՀ վարչապետի աթոռին, ավելի վատ բաներ չէր կարող անել, քան այն, ինչ Փաշինյանն արդեն անում է»:
Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադրումից հետո երկրում սկսվեցին բուռն կերպով զարգանալ գրեթե բոլոր ոլորտները:
Փաշինյանի ներկայիս թրքամետ էքստազն իրականում Արցախյան վերջին պատերազմում կրած պարտության, ռուս-ուկրաինական պատերազմի, Արցախի հայաթափման, գլոբալ գեոպոլիտիկ տեղաշարժերի կամ գլոբալ տաքացման հետևանք չէ։
«Հայոց ցեղասպանությունը միայն հայի խնդիրը չէ, սա համամարդկային է: Եղել է մարդկության դեմ ոճրագործություն: Որքանով փորձել եմ հասկանալ թուրքի հոգեբանությունը, կարծում եմ՝ դեռ իրենք չունեն Հայոց ցեղասպանությունն ընդունելու կամք: Կարծում եմ՝ դեռ պատրաստ չեն: Ինչ վերաբերում է թուրքի հետ բարեկամությանը, ապա ես հաշտ չեմ այդ մտքի հետ. Ինչպե՞ս կարող եմ իմ տատի, պապի գերդաստանին ցեղասպանածի շառավիղների հետ ընկերություն անել»,- ընդգծեց Անի Մանուկյանը:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը թուրքագետ, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանն է։
Երեկ Ապրիլի 24-ն էր՝ 20-րդ դարի առաջին մեծագույն ու նախադեպը չունեցող հանցագործության՝ Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի օրը:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը պատմաբան, ԵՊՀ դոցենտ, պատմական ժողովրդագրության մասնագետ Միքայել Մալխասյանն է: