Ջրաթուրմ պատրաստելու համար չոր հումքից 1-2 թեյի գդալ 30 րոպե թրմում են 1 բաժակ եռման ջրում, ապա ըմպում 1 օրվա ընթացքում` 3-4 անգամ, կամ` 1 թեյի գդալ հումքը 20 րոպե թրմում են 2 բաժակ եռման ջրում, ապա ըմպում մեղրով, 1/4 բաժակ, օրական 3 անգամ, ուտելուց 30 րոպե առաջ: Եփուկ պատրաստելու համար 10 գ հումքը 200 մլ ջրում եփում են 15 րոպե, ապա հովացնում ու քամում, ըմպում 1-2 թեյի գդալ` վերոհիշյալ ձևով: Հոգնայի նպատակով օգտագործելիս այս եփուկի 2 բաժակին ավելացնում են 1 պճեղ ծեծած սխտոր: