Անհայտ անձը դանակով հարձակվել է դպրոցականների վրա Կիտակյուսյու քաղաքի (Ֆուկուոկա պրեֆեկտուրա) McDonald’s ռեստորանում, զոհվել է 15-ամյա մի աղջիկ, մի դպրոցական տեղափոխվել է հիվանդանոց։
Պետությունը վերացումը սկսվում է ազգային ինքնության վերացումով, ինչով և զբաղված է Հայաստանի իշխանությունը, որը մի կողմից՝ փորձում է դատարկել հանրային հիշողությունը (Միրզոյանի հայտարարությունը դրա խտացված արտահայտություններից է) և լցնել ստամոքսը («Այստեղ հաց, այստեղ կաց», ուտելիքի պաշտամունքի փաշինյանական, ՔՊ-ական այլ կարգախոսներ)։
«Դարի գործարքին» մասնակցել են այնպիսի ընկերություններ, ինչպիսիք՝ «Բրիթիշ Պետրոլիումը», «Ամոկոն», «Ստատոյլը», «Լուկոյլը», «Դելտան», և այլք՝ Բրիտանիայից, ԱՄՆ-ից, Ճապոնիայից, Նորվեգիայից, Ռուսաստանից, Սաուդյան Արաբիայից, Թուրքիայից:
Գեղագիր, Ամերիկյան համալսարանի դասախոս Ռուբեն Մալայանն աշխատել է Աշխարհի գեղագրության հանրագիտարանի հայկական հատվածի վրա, որի ընթացքում տևական ժամանակ արտերկրում ապրելուց հետո հայրենիք վերադառնալու որոշում է կայացրել՝ ուսումնասիրության համար անհրաժեշտ նյութեր գտնելու համար: Նա անվերջ ոգեշնչվում է հայկական մշակույթից, որտեղ տառն ամենուր է:
Արդեն բոլորի համար ակնհայտ է և տեսանելի՝ Արցախն Ալիևին հանձնած Փաշինյանը Հայաստանի Կառավարության՝ ուղիղ հեռարձակվող նիստերը վերածել է Արցախի մեր հայրենակիցներին փող տալու գործին նվիրված նիստերի։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը փիլիսոփա, սոցիոլոգ, կրոնագետ, Ազգային ժողովի (ԱԺ) նախկին պատգամավոր Վարդան Խաչատրյանն է։
Թեև Հայաստանի տնտեսությունը շարունակում է աճել բացառապես արտաքին գործոններով պայմանավորված, միևնույն է՝ Կառավարությունը շարունակում է չօգտվել այդ հնարավորությունից և չխթանել այն ապրանքների արտադրությունը, որոնք արտադրվում են հենց Հայաստանում։
«Հաճախ զարմանում են, երբ հայերեն եմ խոսում, ու մտածում են, որ հարազատներիցս մեկը հայ է կամ կինս է հայ: Իրականում՝ ո՛չ հարազատներս են հայ, ոչ էլ կին ունեմ»,- ասում է Ճապոնիայի Վասեդա համալսարանի հետազոտող, հայագետ Տակայուկի Յոշիմուրան ու հպարտորեն շեշտում՝ ՀՀ-ում ապրող մի քանի ճապոնացի տիրապետում են հայերենին, իսկ ես մենակ եմ Ճապոնիայում դասավանդում հայոց լեզուն: