Բաժիններ՝

Ճապոնիայում McDonald’s-ի վրա հարձակման ժամանակ դպրոցական է զոհվել

Անհայտ անձը դանակով հարձակվել է դպրոցականների վրա Կիտակյուսյու քաղաքի (Ֆուկուոկա պրեֆեկտուրա) McDonald’s ռեստորանում, զոհվել է 15-ամյա մի աղջիկ, մի դպրոցական տեղափոխվել է հիվանդանոց։

Քննության տվյալներով՝ դեկտեմբերի 15-ի երեկոյան հարձակվողը մտել է ռեստորան եւ ոչինչ չասելով դանակով մի քանի անգամ հարվածել երեխաներին, որոնք գանձարկղի մոտ հերթի էին կանգնած։

Դրանից հետո նա անմիջապես փախել է հանցագործության վայրից, նրա դեմքը փակ չի եղել, ոստիկանությունը փնտրում է հարձակվողին։ Հարձակման ենթարկված դպրոցականը պատմել է, որ երբեք մինչ այդ հանցագործի տեսած չի եղել։

Բոլոր պարապմունքները եւ միջոցառումները Կիտակյուսյուի դպրոցներում եւ մանկապարտեզներում չեղարկվել են։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031