Գրող, հրապարակախոս, Երևանի պատվավոր քաղաքացի Մերուժան Տեր-Գուլանյանը չի կիսում տարածված այն կարծիքը, թե այսօր յուրաքանչյուր մարդ մտավորական է։ Նա վստահեցնում է՝ մտավորական լինելը ոչ այնքան մասնագիտություն է, որքան կոչում։ Ըստ նրա՝ նույնիսկ առաջին հայացքից աննկատ թվացող մարդը, որն ինչ-որ տեղ ուղղակի պահակ է աշխատում, կարող է շատ ավելի մտավորական լինել, որի հոգին անհանգիստ է երկրի ցավով, քան պրոֆեսորը։
Կարծես թե ինչ-որ բան այն չէ, թեև թվում է՝ ամեն ինչ նորմալ է։ Այսօր մենք գտնվում ենք ազգային-քաղաքական մի թոնրի մեջ, որտեղ ամեն ինչ լցված է այրելու, վառելու համար, բայց այն, ինչ պետք է այդ թոնրում թխել, մենք չունենք։ Եթե թոնիրը պիտի վառենք, ուրեմն մենք մեզ ենք այրելու, որովհետև մենք բոլորս հայտնվելու ենք այդ թոնրի մեջ։
«Հարցն այն է, որ պատմություն իմացող մեկը լավ հասկանում է՝ եթե ազգայինը հակադրում ես պետությանը, ուրեմն՝ երկիրդ քանդում ես, որովհետև Հայաստանը հենց ազգային պետություն է։ Ազգն էլ այդ ամենը թույլ է տալիս, որովհետև պարտությունից հետո դեպրեսիայի մեջ է և հմուտ քարոզչություն է տեղի ունենում։ Ժողովրդին միշտ վախեցնում են, թե նախկինները կգան»։
«Ի՞նչ գիտի այդ թերուսը. մեր պատմությունը, երազանքները գիտի՞: Մեզ ուզում է զրկել նույնիսկ երազելու հնարավորությունից, մոռանալ Մասիս սարը, երազի երկիր Հայաստանը: Գուցե հետո նաև արգելի երգել մեր ազգային երգերը: Այսինքն՝ նա պատրաստ է անել այն, ինչ հաճո է թուրքին»:
«Մենք պատրա՞ստ ենք այդպիսի կյանքի: Կա բան, որ կյանքից վեր է՝ արժանապատվությունն է, ազգային արժանապատվությունը: Մեր իշխանությունը թքած ունի այդ արժանապատվության վրա. թրքահաճո իշխանություն է, որը թլպատել է իր ժողովրդին, ու դրա հետևանքով է Ղարաբաղում կատարվում այն, ինչ կատարվում է:
«Այս իշխանությունն իրենց հագով չէ, այս կոստյումն իրենց հագով չէ. դրա համար էլ այս օրին ենք: Այս իշխանությունը նաև ցույց տվեց, որ Օքսֆորդում, Հարվարդում, Պոլսում ուսանելը դեռևս նշան չէ, որ նրանք պատրաստ են գործին:
«Պատահածը սադրանք չէր՝ ինչպես իշխանություններն էին կոչում, սա բացահայտ ագրեսիա է Հայաստանի դեմ, անկախ և ինքնիշխան Հայաստանի դեմ»,- 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով ՀՀ սահմաններին թշնամու հերթական ագրեսիային՝ նշեց Սփյուռքահայ մամուլի գործիչ, հրապարակախոս և վերլուծաբան Վաչե Բրուտյանը: