ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր Սոչիում Վալդայ ակումբի նիստի ժամանակ ասել է, որ Ռուսաստանն օգտագործել է բոլոր իրավական մեխանիզմները Ղարաբաղում մարդասիրական աջակցություն ցուցաբերելու համար: Այս մասին տեղեկանում ենք ria.ru-ից.
168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանն ասաց, որ Ակնա-Ստեփանակերտ ճանապարհն ադրբեջանական ցանկացած բեռի համար փակ է։
Չնայած սեպտեմբերի 11-ին Աղդամով ռուսական Կարմիր խաչը մեկ մեքենա հումանիտար օգնություն մտցրեց Ստեփանակերտ, որը եղել է նախապայմանով, եւ 24 ժամում պետք է նաեւ ինն ամիս փակ Լաչինի ճանապարհը բացվեր, սակայն երեկվա դրությամբ Ադրբեջանը դրժել է պայմանավորվածությունը` բացել Լաչինի միջանցքը եւ հնարավորություն տալ Կարմիր խաչի միջազգային առաքելությանը, ռուս խաղաղապահներին եւ Արցախ առաջին անհրաժեշտության ապրանքներ մատակարարող մասնավոր ընկերություններին` մուտք գործել Արցախի Հանրապետություն:
20-օրից ավելի է, Հայաստանից Արցախին տրամադրված հումանիտար բեռը շարունակում է մնալ Սյունիքի մարզի Կոռնիձոր գյուղի վարչական տարածքում, քանի որ Ադրբեջանը թույլ չի տալիս, որպեսզի այն մտնի Արցախ։
«Լաչինի միջանցքն Ակնայի ճանապարհով են փոխակերպել, և Փաշինյանը տվել է դրան իր համաձայնությունը։ Ադրբեջանի համար ամենակարևորն այն է, որ կապիտուլյանտի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու մասին է հայտարարվել, ինչից հետո էլ Փաշինյանը տվել է համաձայնություն՝ Ակնայից Արցախում ապրողներին օգնություն տրամադրելու ադրբեջանական առաջարկին»,- ասաց Դավթյանը՝ շեշտելով՝ չի տեսել հայկական կողմից որևէ պաշտոնական հայտարարություն, որով կհերքվի Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի՝ Ակնայից Ստեփանակերտ ճանապարհն օգտագործելու մասին հայտարարությունը։
168.am-ը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունուց հետաքրքրվեց, թե արդյո՞ք ՀՀ-ի կողմից Արցախին ուղարկված հումանիտար բեռը տեղ հասցնելու համար որևէ քայլ ձեռնարկվել է, ի՞նչ կարող են անել հումանիտար աղետի մեջ գտնվող 120 հազար արցախահայության համար։
ՌԴ արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Մարիայի Զախարովային այսօր ամենշաբաթյա բրիֆինգի ժամանակ «Վերելք» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի քաղաքական մեկնաբան Հայկ Խալաթյանը հարց ուղղեց սովի ճիրաններում հայտնված արցախահայությանն օդային ճանապարհով հումանիտար օգնություն ուղարկելու մասին.
Հումանիտար բեռների առաքումն Աղդամից Ստեփանակերտ կլինի Հայաստանից մատակարարումների փոխլրացումը, «Ալֆա նյուզին» տված հարցազրույցում հայտարարել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը՝ շեշտելով, որ Բրյուսելը շարունակում է պահանջել Լաչինի միջանցքի ապաշրջափակումը։
«Եվրոպացի և հայ մասնագետների ասոցիացիա» հանրային կազմակերպության առաջին նախագահ Միքայել Մինասյանը երեք հարց էր ուղղել Նիկոլ Փաշինյանին՝ ընդգծելով, որ իր բարձրացրած խնդիրներում անձամբ ներգրավված է եղել։
«Հայաստանի իշխանությունները պարզ ասել են, որ Արցախի խնդիրները պետք է լուծեն Ադրբեջանը և Ռուսաստանը: Այս իշխանություններն Արցախի թեման իրենց համար վաղուց փակել են: Նրանք Արցախի ապագան չեն կապում ենթադրյալ խաղաղության խայմանագրի ստորագրման հետ»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց Ադրբեջանի հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանը:
«Կարծում եմ, որ մենք պետք է մասնակցենք բնական աղետի պատճառով տուժած մարդկանց օգնելու գործին»,- Կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ անդրադառնալով Թուրքիա հայ փրկարարներ ուղարկելու փաստին: