
Կլաարի առաջարկությունից ոչ թե մարդասիրության, այլ նավթի հոտ է գալիս. Սենոր Հասրաթյան

Հումանիտար բեռների առաքումն Աղդամից Ստեփանակերտ կլինի Հայաստանից մատակարարումների փոխլրացումը, «Ալֆա նյուզին» տված հարցազրույցում հայտարարել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը՝ շեշտելով, որ Բրյուսելը շարունակում է պահանջել Լաչինի միջանցքի ապաշրջափակումը։
168.am-ի հետ զրույցում Արցախի ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի նախկին պետ, պահեստազորի գնդապետ Սենոր Հասրաթյանը նշեց, թե չի կարծում, որ նման մոտեցումն իրատեսական է:
«Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչն այդ տեսակետը ներկայացնելուց առաջ, նախ պետք է հստակեցնի այն հարաբերությունների ձևաչափը, որը կբավարարի ոչ միայն Բաքվին, այլ նաև Ստեփանակերտին: Բայց, ցավոք, դա այդպես չէ, քանի որ Կլաարի առաջարկությունից ոչ թե մարդասիրության, այլ նավթի հոտ է գալիս»,- շեշտեց նա: