Շուրջ 350 հայտ է եղել. ընտրել են մարդիկ` էլեկտրոնային քվեարկությամբ. ուշադրություն է դարձվել Քրիստոսի դիմագծերին. Հովհաննիսյան

Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ Հատիս եռան գագաթին տեղադրվող Հիսուստ Քրիստոսի արձան համալիրի մրցութային հանձնախմբի համակարգող Ռուբեն Հովհաննիսյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ հանձնախումբն աշխատել է փետրվարից մինչև մայիս ամիս, հետո արդեն ներկայացվել է հաղթող նախագիծը։

«Շուրջ 350-ից ավելի մասնակիցներ կային։ Մրցույթն անցկացվել է երեք փուլով, մրցույթի երրորդ փուլը եղել է էլեկտրոնային, որին մասնակցել են հազարավոր մարդիկ։ Այս ամենի արդյունքում 21 նախագծից մնաց 13-ը, որից էլ հաղթող ճանաչվեց Արմեն Սամվելյանի առաջարկը։
Հանձնախումբն իր առջև նպատակ էր դրել, որ նախագիծն առաջին հերթին պետք է լիներ շատ մշակութային, հիմք ենք ընդունել նաև նախագծի ռազմավարական նշանակությունը, նաև, որպեսզի արձանը տարբեր լինի աշխարհում գոյություն ունեցող մյուս արձաններից։

Աշխատանքների ժամանակ հատկապես մեծ ուշադրություն էինք դարձնում արձանի դիմագծերի վրա, որովհետև դիմագծերից մենք պետք է ստանայինք այն վեհությունն ու հանգստությունը, ինչը կապված է Աստծո և նրա որդու հետ»,- նշեց Ռուբեն Հովհաննիսյանը։

Նա ընդգծեց՝ նախագիծն իրականացնելուց հետո, ճիշտ մշակութային քաղաքականություն մշակելու դեպքում, այն նաև պետության համար շատ եկամտաբեր է լինելու։

Կարդացեք նաև

«Առաջին տպավորությունս արձանից ասեմ՝ նպատակն արդար է, աշխատանքը՝ ստացված»,- եզրափակեց Ռուբեն Հովհաննիսյանը։

Հիշեցնենք, որ Հատիս լեռան գագաթին Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի շինարարության մեկնարկը տրվել է դեռևս երկու տարի առաջ՝ 2022 թվականի հուլիսին։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս