Նիկոլն իրականում իր էությամբ հակա-Քրիստոս է. եթե Հիսուսը կյանք է տալիս, ապա Նիկոլը մահ է սփռում. Արմեն Աշոտյան
«5 հարց Արմեն Աշոտյանին» հեռակազրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է քաղաքացիների հարցերին:
Քաղաքացի Գարեգին Իսպիրյանը նրան հարցրել է.
«Նիկոլը և իր սատանիստները իրենց համեմատում են Աստծո հետ, արդյոք սա պատահականությո՞ւն է, թե՞ ոչ»։
Արմեն Աշոտյանը կալանավայրից պատասխանել է.
«Որքան էլ աբսուրդ և սրբատյաց են հնչում Նիկոլի նման հայտարարությունները, ակնհայտ է, որ դրանք պատահական չեն։ Նման կերպ նա թե’ վարկաբեկում է քրիստոնեությունը, թե’ ստվեր է գցում եկեղեցու վրա, թե’ իր ձախողված կառավարումը տարբեր զուգահեռներով սվաղելու փորձ է անում, թե’ շեղում է հանրության ուշադրությունը իրական խնդիրներից։
Իրականում իր էությամբ նա հակա-Քրիստոս է, եթե Հիսուսը բժշկում է մարդկանց, ապա Նիկոլը հիվանդացնում է, եթե Հիսուսը կյանք է տալիս,ապա Նիկոլը մահ է սփռում, եթե Հիսուսը խաչվեց, որ մենք փրկվենք, Նիկոլը խաչում է մեզ, որ ինքը փրկվի,եթե Հիսուսը դավաճանվեց, Նիկոլը շարունակաբար դավաճանում է։
Այո, քաղաքական առումով նա դեռևս կենսունակ է, բայց այդ կենսունակության գաղտնիքը ոչ թե ուժի կամ խելքի մեջ է, այլ բարոյականության իսպառ,տոտալ բացակայության։ Խիղճ, պատիվ կամ արժանապատվություն ունեցող ցանկացած մեկը վաղուց վերջ էր դրել սեփական քաղաքական կյանքին։ Անշուշտ, նա живучий է, բայց կենսաբանությունից էլ է հայտնի,որ բարդ, զարգացած օրգանիզմները կամ տեսակները живучий չեն լինում»։