Քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
Այսօր Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, շարունակվում է Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի շինծու քրեական վարույթի քննությունը:
Նախորդ դատական նիստի սկզբում Մարթա Սիմոնյանի պաշտպան Սուքիասյանը միջնորդեց այս գործով քննիչ Տիգրան Շոխոյանի կողմից ձեռք բերված ապացույցները ճանաչել անթույլատրելի, քանի որ նա այդ գործը վարույթ ընդունելու իրավասություն չի ունեցել: Արմեն Աշոտյանի պաշտպանները միացան Մարթա Սիմոնյանի պաշտպանի միջնորդությանը: Ռուբեն Մելիքյանն ասաց՝ քննիչի տրամադրած փաստաթղթերն ամբողջական չեն, բացակայում են փաստաթղթեր, որոնք կցված չեն քրեական վարույթի նյութերին, կամ դրանք կան, բայց քննիչը չի տվել:
Դատավոր Դոլմազյանը մերժեց միջնորդությունը: Շոխոյանի ձեռք բերած ապացույցները կճանաչվեն թույլատրելի:
Հաջորդիվ դատական նիստն անցավ դռնփակ ռեժիմով: Քննվում էր Նարիմանյանի պաշտպանի միջնորդությունը:
Այսօրվա դատական նիստի սկզբում Մարթա Սիմոնյանը չէր ներկայացել. Վերջինս հոսպիտալացվել է: Մեղադրյալի բացակայությամբ պայմանավորված՝ դատական նիստը հետաձգվեց:
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա մայիսի 14-ին:
Մանրամասները՝ տեսանյութում: