#ՀԻՄԱ. Քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստը՝ ՈւՂԻՂ
Այսօր Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, շարունակվում է Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի շինծու քրեական վարույթի քննությունը:
Նախորդ դատական նիստին Մարթա Սիմոնյանը չէր ներկայացել. վերջինս հոսպիտալացվել է: Մեղադրյալի բացակայությամբ պայմանավորված՝ դատական նիստը հետաձգվեց:
Այսօրվա դատական նիստին նույնպես Մարթա Սիմոնյանը ներկա չէր: Փաստաբանի խոսքով՝ վերջինս մայիսի 3-ին ծննդաբերել է և այս պահին գտնվում է գինեկոլոգի հսկողության տակ. առնվազն 20 օր չի կարողանա ներկա գտնվել դատական նիստերին:
Բացի Մարթա Սիմոնյանից, նիստին չէին ներկայացել նաև հանրային մեղադրողները: Նիստի մեկնարկից շուրջ մեկ ժամ անց դատախազ Նշանյանը ներկայացավ: Այդուհանդերձ, Մարթա Սիմոնյանի բացակայությամբ պայմանավորված՝ դատական նիստը հետաձգվեց:
Հաջորդ նիստը կկայանա մայիսի 30-ին՝ ժամը՝ 14.00-ին:
Մինչ նիստը փակելը Արմեն Աշոտյանն ասաց՝ եկամուտների հայտարարագիր լրացնելու խնդիր ունի, սակայն չունի հասանելիություն ինտերնետ կապին: Վերջինս դիեց դատարանին՝ խնդրելով պարզաբանել՝ ինչ պիտի անի ինքը, որ խնդիր չառաջանա այն առնչությամբ, որ ինքը մինչև մայիսի 30-ը հայտարարագիր չի լրացրել:
Դատարանը որևէ խոչընդոտ չտեսավ, որպեսզի Արմեն Աշոտյանին տրամադրվեն բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը՝ հայտարարագիրը լրացնելու համար:
Մանրամասները՝ տեսանյութում: