Վերջին օրերին իշխանական, իշխանամերձ և ԳՇ նախկին ղեկավարության դեմ հանդես եկող անձանց շրջանակները 2020 թվականի 44-օրյա պատերազմի համատեքստում դարձյալ մեղադրական ոճով հիշել են բանակը և ռազմական նախկին ղեկավարությանը:
Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Աղանուս համայնքի ղեկավար Արտակ Աբրահամյանն Ադրբեջանի կողմից Արցախը շրջափակելուց մեկ օր անց՝ 2022 թվականի դեկտեմբերի 13-ին, Մոսկվայից վերադարձել էր Հայաստան՝ իր հնարավորությունների սահմաններում Արցախին օգնելու համար։
«Իրենց պատճառով դրսում հայտնված բնակիչներից իրենք որևէ տեղեկություն չունեն, ով որտեղ է ապրում, ինչպես է ապրում, ինչ է անում։ Ես Աղավնոյում տուն ունեի, աշխատանք ունեի, լավ ու երջանիկ ապրում էի, ինչո՞ւ այսպես արեցին, թեպետ իրենց համար մեկ է՝ ինչ կլինի ժողովրդի հետ»,- նկատեց Կարինե Ռասոյանը։
Նոյեմբերի 7-ին Արցախի Հանրապետության ԱԺ-ում տեղի էր ունեցել գազի և էլեկտրաէներգիայի սուբսիդավորման վերաբերյալ քննարկում։ Խնդիրն այն է, որ Արցախի տարածքային կառավարման նախարար Հայկ Խանումյանն առաջարկել էր այլևս չսուբսիդավորել բնակիչներին սպառած գազի ու էլեկտրաէներգիայի դիմաց, թե այդ գումարը դեպի ուր պետք է ուղղեն՝ ԱԺ-ում պատգամավորները որևէ պատասխան չէին ստացել։ Թեպետ ԱԺ-ում ընդդիմադիր և իշխանական պատգամավորները պնդել էին, որ պետությունը պետք է սուբսիդավորի, սակայն Տարածքային կառավարման նախարարը հակառակն էր պնդել։
Օգոստոսի 5-ից սկսած՝ Արցախի Հանրապետության Աղավնոյի, Քաշաթաղի, ինչպես նաև Ներքին Սուսի բնակիչներն Արցախի տարածքային կառավարման նախարար Հայկ Խանումյանի հորդորով սկսեցին իրենց իրերը հավաքել և լքել սեփական տները։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի խոսնակ Զառա Մանուչարյանի խոսքով՝ Աղավնոյի և Բերձորի տեղահանված բնակիչներն օգտվելու են վերաբնակեցված քաղաքացիների համար բնակարանային պետական աջակցության ծրագրից։
Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Բերձոր Քաղաքի, Աղավնո և Ներքին Սուս գյուղերի բնակիչներին տեղահանելու և օգոստոսի 25-ին այդ տարածքներն Ադրբեջանին հանձնելու վերաբերյալ օգոստոսի 9-ին 168.am-ը մի քանի հարց էր ուղղել Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանին։
Արցախի Հանրապետության Աղավնո գյուղում երեկ իր տունն այրած բնակիչն Արման Հայրապետյանն է։
Այլընտրանքային ճանապարհի անվտանգությունը գործելու է ներկայում Բերձոր-Աղավնոյով անցնող միջանցքի սկզբունքով. նոր երթուղու 5 կիլոմետրանոց հատվածում կտեղակայվի ռուսական խաղաղապահ զորախումբը։
Ֆեյսբուք սոցիալական ցանցում տարբեր օգտատերեր Հայկ Խանումյանին հիշեցրել են 2016 թվականի Ապրիլյան պատերազմից հետո նրա ֆեյսբուքյան հրապարակումներից մեկը, որով Խանումյանը «տարածքային զիջումներով հարցը լուծելու օգտին» արտահայտվողներին հորդորում է «գլխներից հանել տարածք զիջելը»:
Այսօր Արցախի տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը հանդիպել է Աղավնոյի բնակիչներին և զգուշացրել, որ մինչև օգոստոսի 25-ը պետք է լքեն Աղավնոն։
«Արցախի այսպես կոչված մի նախարար՝ Հայկ Խանումյանը, էսօր գնացել ա Աղավնո ու հրահանգել, որ դուրս գան գյուղից մինչև օգոստոսի 25-ը, որ Բերձորն Աղավնոյի հետ հանձնեն Ադրբեջանին։