Նիկոլ Փաշինյանն արդեն տասնյակ, եթե ոչ՝ հարյուրավոր անգամ անուղղակի, ապա և ուղղակի կերպով Արցախը ճանաչում է Ադրբեջանի կազմում։ Հայ ժողովուրդը նրան նման մանդատ չի տվել, ավելին՝ նա խաբել է իր ընտրազանգվածին երկու տարի առաջ, Արցախի ինքնորոշման խոստում տվել, հիմա էլ այն հանձնում է Ադրբեջանին։ Ո՞վ պետք է բռնի Փաշինյանի ձեռքն ու պատիժ և պատասխանատվություն սահմանի նման թշնամական գործելակերպի համար, եթե ոչ՝ հենց ժողովուրդը։ Այդպիսի հրաշալի հնարավորություն կա այս օրերին՝ «Հայաքվե» քաղաքացիական օրենսդրական նախաձեռնությունը։
Սահմանադրորեն Հայաստանում իշխանության սուբյեկտ համարվող ժողովուրդը բովանդակային առումով որևէ սուբյեկտայնություն չունի։ Իշխանությունը՝ պահպանելով ժողովրդավարական ձևական շղարշը, վերածվել է միանձնյա, ավտորիտար համակարգի, որում հասարակությունը որոշումների կայացման հետ որևէ առնչություն չունի։
«Հայաքվե» նախաձեռնությունը հրավիրած ասուլիսում փաստեր է ներկայացրել, որ իշխանությունները խոչընդոտում են ստորագրահավաքի գործընթացը՝ խախտելով օրենսդրությամբ սահմանված կարգը:
«Նախատեսվել է սահմանադրական կարգի դեմ հանցագործությունների շարքում նաև ներառել ևս երկու հանցակազմ՝ Արցախը որևէ այլ պետության կազմում ՀՀ անունից ճանաչելը, մյուսը՝ Հայոց ցեղասպանության ճանաչումից հրաժարվելը, և դրա դեմ ուղղված գործողությունները»,- ԿԸՀ շենքի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Արամ Օրբելյանը` անդրադառնալով «ՀայաՔվե» օրենսդրական նախաձեռնությանը:
«Հիմա այդ կոնսենսուսը չկա։ Միջազգային այն դրությունը, որը ստեղծվել է կոնկրետ Ղարաբաղի պատկանելիության հարցի վերաբերյալ, կոնկրետ տարածաշրջանում կոմունիկացիոն կապերի բացման ուղղությամբ, այդ բոլորը, իհարկե, պետք է հաշվի առնել, ի գիտություն ընդունել, բայց և ուզում եմ բոլորին հիշեցնել, որ արտաքին լեգիտիմությունը ոչինչ է, եթե իշխանությունն ինքը երկրի ներսում չունի լեգիտիմություն»։
«Հենց հիմա արդեն բեկումը սկսվեց, որովհետև մարդկանց ամբողջ մտազբաղության մեջ մտավ «Հայաքվեի» ամենակարևոր նպատակը, հասկացան, որ առաջին անգամ իրենք իրենց ձեռքով կարող են օրենք ընդունել, օրենք մտցնել տալ՝ ըստ ժողովրդի ցանկության»,- ԿԸՀ դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ժողովրդական արտիստ, դերասան Հրանտ Թոխատյանը։
«Պրոֆեսիոնալիզմն այստեղ որևէ դերակատարում չունի, որովհետև ԱԳՆ-ում կան պրոֆեսիոնալ կադրեր, նաև ունենք բավականին լավ պատրաստված միջազգային իրավունքի մասնագետներ. այստեղ խնդիրն ավելի տրամադրվածության և քաղաքական կամքի ոչ միայն բացակայության, այլև դրան հակառակ գործողությունների իրականացման մեջ է»:
«ՀայաՔվեի» նախաձեռնող խումբն այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրեց դիմում` նախաձեռնելով օրենսդրական նախագծի ներկայացում Ազգային ժողովին։