Փաշինյանը գնում է Արցախում Ցեղասպանության կազմակերպման՝ Ալիևի հետ միասին. Արմեն Մանվելյան

Նիկոլ Փաշինյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսում, խոսելով իր բանակցած խաղաղության պայմանագրի մասին, նշեց, որ այդ պայմանագրի քննարկվող տարբերակում ընդդեմ Հայաստանի դավադիր և դավաճանական որևէ բան չկա, ուստի արգելել Հայաստանի Կառավարությանը ստորագրել փաստաթուղթ, չճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, կնշանակի նույն որոշմամբ արգելել Ադրբեջանին՝ ճանաչել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, կամ նպաստել Ադրբեջանի այդ քաղաքականությանը։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում Փաշինյանի կողմից մատնանշված նախաձեռնության՝ «ՀայաՔվեի» նախաձեռնող խմբի անդամ, պատմական գիտությունների թեկնածու Արմեն Մանվելյանը նշեց, երբ պետության ղեկավարն իր պետության տարածքային ամբողջականության մասին խոսում է՝ հիմնվելով թշնամի պետության կարծիքի վրա, դա նշանակում է, որ գործ ունենք Ադրբեջանի սատելիտ ղեկավարի հետ, որովհետև համաշխարհային պատմության մեջ նման բան լինում է միայն գաղութացված պետությունների դեպքում, և հենց այսպիսին է ՀՀ վարչապետի աթոռին նստածի տրամաբանությունը։

«Մենք մեր նախաձեռնությամբ ցանկանում ենք ասել, որ ժողովուրդը նրան մանդատ չի տվել 29.800 քառակուսի կմ-ի ղեկավարը լինել ու հանձնել Ադրբեջանին Արցախը, անկալվներ հռչակված տարածքները, որտեղ ապրում են Հայաստանի քաղաքացիներ, որոնք ընտրել են Փաշինյանին»,- ասաց Արմեն Մանվելյանը՝ ընդգծելով՝ իրենց նախաձեռնությունը միտված է Արցախն Ադրբեջանին կազմում ճանաչողին և Ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարվող ՀՀ ղեկավարի նկատմամբ 10-15 տարվա ազատազրկում սահմանելուն։

Կարդացեք նաև

«Փաշինյանն այնքան հանցանք է գործել, այնքան է խախտել Սահմանադրությունը, որ, եթե իշխանությունը կորցնի, կանգնելու է դատարանի առաջ, ուստի դրա համար է ամեն գնով իշխանությունը պահում։ Փաշինյանը գնում է Արցախում Ցեղասպանության կազմակերպման՝ Ալիևի և միջազգային խաղացողների հետ միասին։ Նա ստեղծում է կեղծ մտայնություն, թե ծախելով արցախահայությանն ու Արցախը՝ խաղաղություն է բերում»,- ասաց Մանվելյանը՝ ընդգծելով՝ խաղաղության փոխարեն՝ նա բերելու է պատերազմ, հետևաբար, իրենց նախաձեռնությամբ ցանկանում են կապել Հայաստանի անունից բանակցողի ձեռքերը՝ սեղանին դրված հարցերի՝ Արցախի վաճառքի, անկլավների հանձնման, Հայաստանով թուրքական միջանցքի վերաբերյալ փաստաթուղթ չստորագրելու համար։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս