Արցախը հանձնողը վաղը հանձնելու է Հայաստանը ու այս հրապարակը. Չալաբյան

«Մենք այսօր հավաքվել ենք այստեղ, որպեսզի միասնական կամքով նեցուկ կանգնենք մեր Արցախ աշխարհին: Արցախի ժողովուրդն իր անկախությունը նվաճել է սկզբից՝ հանրաքվեով, հետո՝ մարտի դաշտում բազմիցս հետ մղելով հարձակումները: Իրենք շարունակում են պայքարել, և մենք պետք է արժանի լինենք այդ պայքարին»,- այսօր Արցախի Հանրապետության անկախության հռչակման 32-րդ տարեդարձի առթիվ ընդդիմության հրավիրած հանրահավաքի ժամանակ ասաց «Հայաքվե» նախաձեռնության հիմնադիր Ավետիք Չալաբյանը:

Վերջինս նշեց, որ ՀՀ-ն իր ստեղծման օրվանից եղել է Արցախի անվտանգության երաշխավորը, մինչև վերջերս, երբ այս իշխանությունները հրաժարվեցին Արցախից:

«Ոչ մի հայ ղեկավար իրավունք չունի հանձնել Արցախը: Սուտ է, երբ ասում են՝ Արցախը հանձնում եմ, որ Հայաստանը փրկեմ: Արցախը հանձնողը Հայաստանն էլ կհանձնի»,- ասաց Ավետիք Չալաբյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930