
Նիկոլը լկտիաբար պղծում է մեր եկեղեցին. մոմ վառող ու աղոթող մարդի՛կ, որտե՞ղ եք. Էլեոնորա Մանանդյան
«Ես այստեղ եմ՝ որպես ՀՀ քաղաքացի։ Չնայած մենք ոչ մի քաղաքական ուժ չենք ներկայացնում, ոչ մեկի կողմից չենք ղեկավարվում, չենք ենթարկվում, բայց խիղճը չի թողնում մնալ տանը, չի թողնում որևէ այլ բանով զբաղվել այժմ, և ես զարմանում եմ բոլոր նրանց համար, ովքեր շարունակում են մնալ տանը, որովհետև հինգ տարի շարունակ Նիկոլը դավաճանում է Հայաստանի Հանրապետությունը, ոտնահարում է ազգային բոլոր արժեքները, տապալում է ամբողջ պետությունը, պետական համակարգը, կազմաքանդում է բոլոր օղակները, և մենք այլևս տեսնում ենք, որ պետությունը գրեթե չի աշխատում,- Կառավարության մոտ՝ ի պաշտպանություն Հայ Առաքելական եկեղեցու ակցիայի ժամանակ նշեց Էլեոնորա Մանանդյանը՝ ահազանգելով,- մենք ենթակա ենք այսօր արդեն լրջագույն սպառնալիքի ընդհանրապես ոչնչանալու, ու հանկարծ այսքանից հետո Նիկոլը հանդես է գալիս ամենածանր նախաձեռնությամբ՝ ջարդելու մեր հիմնասյունը՝ Հայ առաքելական եկեղեցին»։
Ակցիայի բոլոր մասնակիցներն էին վստահեցնում՝ կառավարության ղեկավարի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը վերջնականորեն հատել է կարմիր գծերը․ ի դեպ, հավաքի մասնակիցներն այս մասին հիշեցնող փոքրի պաստառներ էին ամրացրել պարանի վրա։
«Ես ուզում եմ դիմել բոլոր մարդկանց, ովքեր երբեմն գոնե վառում են մոմեր և աղոթում են առ Աստված․ որտե՞ղ եք դուք այժմ, երբ ձեր հավատը ոտնահարված է, որտե՞ղ եք դուք, երբ Նիկոլը համարձակվել է պղծել Հայ Առաքելական եկեղեցին։ Ինքը պղծել է մեր սրբություններից մեկը՝ Արցախը․ ինքը հանձնել է Արցախը թշնամուն, դա մենք չգիտես ինչու՝ մարսեցինք,- հավելեց Էլեոնորա Մանանդյանը՝ նկատելով,-Մենք պահանջում ենք առաջին հերթին, իհարկե, ոչ թե հրաժարական, ես չեմ պահանջում հրաժարական, ես պահանջում եմ դատել Նիկոլին անմիջապես, ու ես պահանջում եմ անմիջապես քրեական պատասխանատվության ենթարկել իր կենակցին՝ բոլոր տեսակի օրենքները ոտնահարելու համար, անձնական վիրավորանքի համար»։
Մանրամասները՝ տեսանյութում