«Կաթողիկոսի գործը»․ Մարկեդոնով

«Կաթողիկոսի գործը» վերտառությամբ տելեգրամյան գրառմամբ ռուս վերլուծաբան Սերգեյ Մարկեդոնովն անդրադարձել է Հայ Առաքելական եկեղեցու շուրջ տեղի ունեցող զարգացումներին և Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի դեմ հարուցված քրեական հետապնդմանը։

Նրա գնահատմամբ, Հայաստանի աշխարհիկ իշխանությունների և Հայ Առաքելական Եկեղեցու (ՀԱԵ) միջև հարաբերությունները կրկին կտրուկ անկում են ապրել և ՀՀ-ում հոգևորականների դեմ քրեական գործերը կարծես դարձել են «նոր նորմալ» («new normal»):

Սակայն Մարկեդոնովը հռետորական հարցադրում է անում, թե ինչո՞ւ նման քրեական գործ հարուցվեց հենց հիմա։

«Գարեգին Բ-ի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև հարաբերությունները գաղտնիք չեն: Նրանց միջև տարաձայնություններ եղել են դեռևս այսօրվա իրադարձություններից շատ առաջ։ Հարկ է հիշել, թե ինչպես 2021 թվականի ընտրարշավին ընդառաջ կաթողիկոսը դիմեց վարչապետին՝ կոչ անելով նրան հրաժարական տալ։ «Ղարաբաղյան հարցի» շուրջ ևս երկու գործիչները բազմիցս բախվել են»,- նշել է Մարկեդոնովը։

Կարդացեք նաև

Ուստի, ըստ նրա, այս հարցին պատասխանելու համար մենք պետք է հաշվի առնենք՝ ինչպես մարտավարական, այնպես էլ՝ ռազմավարական նկատառումները։ Մարկեդոնովը նկատել է, որ Կաթողիկոսի վերաբերյալ որոշումը կայացվել է բառացիորեն Հայ Առաքելական Եկեղեցու Եպիսկոպոսների ժողովի մեկնարկից երկու օր առաջ՝ թույլ չտալու համար նրա մասնակցությունն Ավստրիայում նախատեսվող ժողովին, սակայն, նրա համոզմամբ, սխալ կլինի «Կաթողիկոսի գործի» նշանակությունը սահմանափակել ժողովով և դրա փաստացի խափանումով:

Ըստ Մարկեդոնովի, տեղին չի լինի նաև ամեն ինչ պայմանավորել Փաշինյանի «մեծ անձնական թշնամանքով» Գարեգին Բ-ի նկատմամբ:

«Հայտնի լրագրող Վահե Հովհաննիսյանը («Այլընտրանքային նախագծեր խմբի» համահիմնադիր, վերլուծաբան Վահե Հովհաննիսյան։- խմբ) առաջիկա խորհրդարանական ընտրություններն անվանել է «առաջին քաղաքակրթական ընտրություններ» հետխորհրդային Հայաստանի պատմության մեջ: Դժվար չէ տեսնել, որ շատ առումներով 2026 թվականի քարոզարշավն ավելին կլինի, քան պարզապես պայքարը խորհրդարանական տեղերի և հետագա կառավարության ձևավորման համար:

Ըստ էության, ընտրողները պետք է որոշում կայացնեն՝ արդյո՞ք նրանք աջակցում են «Իրական Հայաստան» նախագծին, որը դարձել է իշխանությունների այցեքարտը, թե՞ կասկածում են դրա հիմնավորվածության և, վերջին հաշվով, օրինականության հարցում: «Իրական Հայաստանը» (և, թերևս, «Չորրորդ Հանրապետությունը»՝ որպես դրա ինստիտուցիոնալ մարմնավորում) ենթադրում է արմատական ​​խզում երկրի նախկին ազգային-պետական ​​ինքնության և բազմաթիվ պատմական ավանդույթների հետ։

Հայ Առաքելական Եկեղեցին «ռեալիստների» կողմից դիտվում է որպես հին ազգային-պետական ​​ավանդույթի մի մաս։ Այն ծառայել է որպես կապող օղակ սփյուռքի և Հայաստանի միջև՝ ակտիվորեն առաջ մղելով «միացում»-ի գաղափարները։ Իսկ ընտրությունների համատեքստում ցանկացած հանրային կառույց, որն ունի որոշակի ինքնավարություն և հասանելիություն ընտրողների մտքերին ու սրտերին, դիտվում է որպես մրցակից՝ դրանից բխող բոլոր հետևանքներով, հատկապես, երբ դրա ղեկավարները խստորեն քննադատում են իշխանությունների գործողությունները»,- մեկնաբանել է Մարկեդոնովը։

Ռուս վերլուծաբանը, սակայն, կարծում է, որ լիարժեք պատկերի ու օբյեկտիվության համար պետք է ասել, որ հայ հասարակությունը վերջին տասնամյակներում զգալիորեն փոխվել է։

«Հայ Առաքելական Եկեղեցու և նրա հոգևորականների նկատմամբ ճնշումը չի հանգեցրել զանգվածային բողոքի ցույցերի կամ ընդդիմության վերկուսակցական մոբիլիզացիայի։ Մեր իմաստուն գործընկեր Ալեքսանդր Իսկանդարյանը ճիշտ է, երբ ասում է, որ իշխանությունների համար այդքան էլ կարևոր չէ՝ արդյո՞ք եկեղեցին իրական քաղաքական սպառնալիք է ներկայացնում։ Կա հստակ ցանկություն՝ «անվտանգ խաղալ» և վերահսկողություն հաստատել այն բանի նկատմամբ, ինչն ուղղակիորեն չի ենթարկվում կառավարությանը»,- գրել է վերլուծաբանը։

Տեսանյութեր

Լրահոս