«Շատ ուրախ եմ, որ մեկ նվեր տվել եմ մեր ժողովրդին». «Ծնունդդ շնորհավոր»-ը շատ են սիրում, թող երգեն։ Երևի ամեն ինչ ասվում է երգում։ Լսել եմ շատ ծննդյան երգեր, որ ուզում ես մեկնաբանել՝ ոչինչ չի ստացվում։ Այստեղ ասվել էայն, ինչ պետք է լինի»,- ասում է երգիչ, երգահան, «Արձագանք» խմբի համահիմնադիր Արտավազդ Բայաթյանը:
Կինոյի զարգացման «Ոսկե ծիրան» հասարակական կազմակերպությունը հերթական դրամաշնորհն է ստացել Կրթության, Գիտության, Մշակույթի ու Սպորտի նախարարությունից՝ «Ոսկե ծիրան» 22-րդ միջազգային փառատոնը կազմակերպելու համար։ Պայմանագրի գինը շուրջ 26 միլիոն դրամ է (25 մլն 902․000):
Ինձ համար Մասիս սարն արժեք է։ Ես մշեցի եմ, չեմ կարող մոռանալ ո՛չ Հայրենիքը, ո՛չ Հայոց ցեղասպանությունը։ Իմ մեծ գերդաստանից միայն պապիկս է փրկվել։ Գնամ, այսօրվա իշխանությանն ասեմ՝ ֆինանսավորեք, Արատտայի մասին ֆիլմ եմ նկարո՞ւմ։ Ռեա՞լ եք համարում դա, պարոնայք։
«Երկու շաբաթ է՝ այս կինոն սկսվել է, հարցը տվեցիք, դրա համար ասացի։ Կրկնում եմ՝ ո՞վ է այս թեման բացել, բայց այս ամենի մեջ մի դրական բան կա։ Մենք իմացանք, թե «Նիկոլին Հանրապետականն ու Սերժն են բերել» անբարոյական թեզի հեղինակներն ովքեր են։ Կրկնում եմ՝ այն ժամանակ, երբ մենք իրենց հետ խոսում, քննարկում էինք, մեզ ասում էին՝ «այ ցավդ տանեմ, մենք ի՞նչ կապ ունենք, իրոք, այդ ո՞վ է ասել»։
21-րդ դարի հոգևոր մարդը հայտնվել է մի միջավայրում, որտեղ սոցիալական, մշակութային և տեխնոլոգիական բուռն ու հաճախ անվերահսկելի փոփոխությունները կարող են անդառնալի վնաս հասցնել այն արժեքային համակարգին, որի մեջ ինքն ապրում է կամ որին ինքը պետք է դավաներ։ Այդպիսի դեֆորմացիայի ականատես եղա վերջերս՝ ֆեյսբուքյան մի գրառման մեկնաբանություններում, որտեղ թե՛ բուն գրառումը, թե՛ դրա տակ ծավալված քննարկումը, մեղմ ասած, հուսադրող չէր։
«Չի կարելի ամեն անգամ գալ նույն կինոյին ու մտածել, որ ուրիշ ձև է լինելու: Պետք է կա՛մ կինոն փոխել, կա՛մ դերասաններին, կա՛մ ռեժիսորին, կա՛մ էլ դրա ռեմիքսը նկարել»,- այսօր իր գործով շինծու դատական նիստից հետո, որում դատավոր Վահե Դոլմազյանը կրկին ևս 3 ամսով երկարացրեց Արմեն Աշոտյանի կալանքը, 168.am-ի հետ ավանդական հարցուպատասխանի ժամանակ ասաց քաղբանտարկյալ Աշոտյանը՝ անդրադառնալով իր վերաբերյալ դատարանի որոշմանը:
«Յուրաքանչյուր տված դրամաշնորհի հետևում ես տեսնում եմ այդ կապերը, որոնք առերևույթ վկայում են այն մասին, որ Կինոկենտրոնը շահ ունի այդտեղ: Ես կարող եմ կասկածներ հայտնել, որ հասկանալով՝ իրենք այլևս չեն տնօրինելու պետական ֆինանսները, իրենք այդ գումարները տվել են այն արտադրողներին, որոնց հետ երկարատև փոխհամագործակցության խնդիր ունեն:
«Վարչապետը, որը ՀՀ քաղաքացիներին տարանջատում է իր թիմի անդամներից, նրա ձեռքերը չգիտեմ՝ ինչ պետք է անել, պետք է համենայնդեպս զրկել բան ստորագրելու հնարավորությունից: Այդ թքելը նրա արդյունքն է, որ, ներողություն արտահայտությանս համար, հասկանում են, որ թքել են, որովհետև «Գելլափի» վերջին արդյունքներով ունեն 20 տոկոս ձայն, այսինքն՝ 10 մարդուց երկուսն է նրանց վստահում»:
«2008թ. մարտի 1-ին ես եղել եմ ընդդիմադիրների շարքում, բայց 2009թ. իմ ֆիլմը էկրան է բարձրացել, և ո՛չ նախագահ Քոչարյանի, ո՛չ նախագահ Սարգսյանի մտքով երբեք չի անցել ինչ-որ բռնաճնշումներ իրականացնել իմ դեմ: Հայաստանում չկա որևէ նախագահ, որի հանդեպ մեծ համակրանք ունենամ, որովհետև աղքատ երկրում իշխանության հանդեպ համակրանք ունենալը նոնսենս է ստեղծագործողի համար, որովհետև ձեր հայրենակիցները թշվառ կյանքով են ապրում, իսկ իշխանությունն ապրում է երջանիկ»:
Այն ներկայացնում է Շվեդիայի կինոյի ինստիտուտի արխիվային ֆիլմերի հավաքածուների համադրող Յան Վենգստրյոմի ձայնը: