Բաժիններ՝

Մշակութային ո՞ր գործիչների կենտրոններն են դրամաշնորհներ ստացել ԿԳՄՍՆ-ից

Շուրջ 26 միլիոն դրամ՝ «Ոսկե ծիրան» կազմակերպությանը

Կինոյի զարգացման «Ոսկե ծիրան» հասարակական կազմակերպությունը հերթական դրամաշնորհն է ստացել Կրթության, Գիտության, Մշակույթի ու Սպորտի նախարարությունից՝ «Ոսկե ծիրան» 22-րդ միջազգային փառատոնը կազմակերպելու համար։ Պայմանագրի գինը շուրջ 26 միլիոն դրամ է (25 մլն 902․000):

Միջոցառման անցկացման ժամկետ է նշվել հուլիսի 13-20-ը։ Այդ օրերին նախատեսվում է շուրջ 70 միջազգային հյուրերի և 100 ֆիլմերի հյուրընկալություն։

Կարդացեք նաև

Նշենք, որ Կինոյի զարգացման հ/կ հիմնադիր-նախագահը ռեժիսոր, պրոդյուսեր և սցենարիստ Հարություն Խաչատրյանն է։ Այս կազմակերպությունը, ըստ էլեկտրոնային համակարգի, նախարարությունից դրամաշնորհներ է սկսել ստանալ 2021 թվականից։ Ի դեպ, 2023 և 2024 թվականներին կազմակերպությունը ստացել է միանգամից 4 դրամաշնորհ։

Շուրջ 8 միլիոն դրամ՝ «Սոֆի Դևոյանի մշակույթի կենտրոն» ՍՊԸ-ին

Օրերս ԿԳՄՍ նախարարությունից դրամաշնորհ է ստացել նաև Սոֆի Դևոյանի մշակույթի կենտրոնը։ 8 միլիոն 303․300 դրամով այս ՍՊԸ-ն ստացել է «Անահիտ» լեգենդի պարային ներկայացման համար։

Միջոցառման անցկացման ժամկետ է նշվել մարտ-սեպտեմբերը։ Պայմանագրի տեխնիկական բնույթի համաձայն՝ այս ներկայացման նպատակը հայկական մշակույթի արժևորումն է, երեխաներին կրթելը ու օրինակ հանդիսանալը ՀՀ-ում գործող այլ պարի դպրոցների համար։

Վերջին նախադասության պարագայում, սակայն, բաց է հարցը՝ օրինակ դառնալու դեպքում արդյո՞ք նախարարության դրամաշնորհների արևը նաև այդ պարի դպրոցների համար կշողա։

Տեսանյութեր

Լրահոս