«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը միջազգային իրավունքի մասնագետ, քաղաքագետ Վարդան Պողոսյանն է։
Այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանն ասաց, որ Արցախի ու Հայաստանի փրկության համար Դաշնակցությունը պատրաստ է ներգրավվել ցանկացած արդյունավետ քննարկման ու համագործակցության մեջ։
«Նիկոլ Փաշինյանը հասարակությանը թողեց մեկ ընտրություն. կա՛մ Նիկոլի ասածներին սատարում և մասնակից է դառնում նոր դավադրությանը, կա՛մ դիրքորոշում է արտահայտում և ասում է, որ իր անունից որևէ մեկը Արցախը հանձնելու, Հայաստանը կապիտուլացնելու, անկլավներ կոչվածը հանձնելու իրավունք չունի»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը:
ՀՀ իշխանությունները՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, այս խնդրում իրենց պատասխանատվությունը չեն տեսնում, չեն ընդունում, որ այս խնդրի հասցեատերը նաև իրենք են, ոչ միայն Ռուսաստանը:
Գրեթե օրինաչափություն է դարձել, որ իշխանությունները պարբերաբար թիրախավորում են Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին։ Դա, սովորության համաձայն, անում են որպես խայծ օգտագործելով այն, ինչը մինչև 2018 թվականի իշխանափոխությունը տարիներ շարունակ շրջանառվում էր Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմակիցների կողմից, իսկ արդեն չորսուկես տարի դարձել է իշխանական քարզչության անբաժանելի մասը։
Սրանից մեկ օր առաջ մարզպետների հետ հանդիպմանն էլ նա ասել էր, որ 2020թ. նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը հայտնի դարձած վատ պայմանավորվածությունների իրագործումը վատ լուրերի երկրորդ ալիք է ստեղծում՝ վստահեցնելով, որ պատրաստ է մինչև վերջ կրել այս բեռը, որովհետև համոզված է՝ այդ վատ լուրերի այլընտրանքը ավելի վատը կարող է լինել:
Օկուպացված Շուշիում նոյեմբերի 8-ին Ադրբեջանի նախագահը հերթական անգամ, բռունցքը սեղմելով, ռազմատենչ հայտարարություններով հանդես եկավ՝ հերթական անգամ սպառնալով Հայաստանին պատերազմով, պահանջելով Հայաստանից, իր ձևակերպմամբ, «Զանգեզուրի միջանցք»։
Պետք է դիմագրավել Հայաստանին սպառնացող նոր կապիտուլյացիային։ Պատրաստ լինենք ամեն տեղ՝ պետական սահմաններին, մեր քաղաքների փողոցներում ու հրապարակներում և հատկապես Երևանում։