Մանդատների վայր դնելը չենք բացառում. Իշխան Սաղաթելյան

Այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանն ասաց, որ Արցախի ու Հայաստանի փրկության համար Դաշնակցությունը պատրաստ է ներգրավվել ցանկացած արդյունավետ քննարկման ու համագործակցության մեջ։

«Մենք որևէ ամբիցիա չունենք, մեր գլխավոր նպատակը մեր հայրենիքն է, ու այս թրքաբարո իշխանություններին հեռացնենք։ Այս իշխանությունների դեմ ցանկացած գործողություն լեգիտիմ է, որովհետև իրենք լեգիտիմ չեն, չեն արտահայտում հայ ժողովրդի կամքը։ Հետևաբար՝ ցանկացած գործողություն լեգիտիմ է, լինի անհնազանդություն, ապստամբություն, այսինքն՝ գիտե՞ք ինչ կա, այս իշխանությունն ընտրության այլ հնարավորություն չի թողնում։ Կա՛մ պետք է հանձնվել, կա՛մ պետք է պայքարել հայրենիքի համար»,- նշեց Իշխան Սաղաթելյանը։

Իշխան Սաղաթելյանը չբացառեց նաև ՀՀ նախկին երեք նախագահների հետ կրկին հանդիպելը, ինչպես արել էին նախկինում, դրա անհրաժեշտությունը ևս կա։

«Մենք ամեն ինչ անելու ենք ավելի լայն համախմբում ստանալու, իսկ մնացածն ինչ մեթոդներով և այլն, կտեսնենք։ Ես ասացի, որ ունենք մաքսիմում 6 ամիս ժամանակ, այդ ժամանակահատվածում պետք է պլանավորենք մեր գործողությունները»,- շեշտեց Իշխան Սաղաթելյանը։

Կարդացեք նաև

Ինչ վերաբերում է մանդատները վայր դնելուն, Իշխան Սաղաթելյանն ասաց, որ դրանով որևէ բան չեն փոխի, եթե հասկանան, որ այդ քայլն արդյունավետ  կլինի, ապա կգնան դրան։

«Ամեն դեպքում մենք  չենք բացառում այդ հնարավորությունը, բայց առանց հիմնավորումների, առանց պատկերացնելու՝ գնալ այդ քայլին, մարդիկ մեզ կմեղադրեն»,- հավելեց նա։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս