ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն այսօր ԱԺ հայտարարությունների ժամին ասաց, որ 44-օրյա պատերազմի ծանր հետևանքները նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ կամ վաշինգտոնյան պայմանավորվածություններով չեն սահմանափակվելու. դրանք տասնամյակներով ծանր ազդեցություն են թողնելու մեր երկրի բնականոն ընթացքի, նրա շուրջ ձևավորվող անվտանգության միջավայրի, ինքնիշխանության և տարածաշրջանում Հայաստանի տեղի ու դերի վրա:
Այսօր Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Գիվի Հովհաննիսյանի ղեկավարությամբ, ընթանում է միավորված քրեական վարույթներով հերթական դատական նիստը:
Այսօր Հակակոռուպցիոն դատարանում՝ արդեն 3-րդ դատական նիստն է տեղի ունենում ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ:
Այսօր Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Գիվի Հովհաննիսյանի նախագահությամբ, հրատապության կարգով քննվում է ՀՀ 3-րդ նախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Սերժ Սարգսյանի նկատմամբ խափանման միջոցը փոխելու՝ հանրային մեղադրողի միջնորդությունը: Հիշեցնենք՝ միավորված գործերով Սերժ Սարգսյանի համար խափանման միջոց էր ընտրված բացակայելու արգելքը: