««Թրամփի խորհուրդը». հետխորհրդային չափում» վերտառությամբ գրառմամբ ռուս վերլուծաբան Սերգեյ Մարկեդոնովը տելեգրամյան իր ալիքում անդրադարձել է Վաշինգտոնում կայացած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հիմնադրած «Խաղաղության խորհուրդ» միազգային կազմակերպության առաջին նիստին։
Երեկ Ամերիկայի Միացյալ Նահանգներում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախագահությամբ, տեղի ունեցավ Խաղաղության խորհրդի առաջին նիստը, որին մասնակցում էին նաև Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները։
ԱՄՆ Նախագահ Դոնալդ Թրամփի «Խաղաղության խորհուրդը» կիրականացնի իր առաջին նիստն այսօր Վաշինգտոնում։ Նիստի ուշադրության կենտրոնում կլինի Գազայի փխրուն հրադադարի հաջորդ փուլը։ Այս մասին գրում է NBC NEWS պարբերականը։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանն է։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն էներգետիկայի հարցերով ՄԱԿ-ի ազգային փորձագետ Արա Մարջանյանն է։
168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի հյուրն է ՀՀ արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար, դիվանագետ և քաղաքական վերլուծաբան Վարդան Հակոբյանը։
Ոչ միայն Սփյուռքն է խենթանում՝ այդ վիճակը տեսնելով, այլև Հայաստանում իրավաբանները չեն հասկանում՝ ինչպե՞ս կարելի է հրաժարվել միջազգային հայցերից։
Ռուս վերլուծաբան Կոնստանտին Սիմոնովը մեզ հետ զրույցում անդրադարձավ Թրամփի նախաձեռնությանը՝ նշելով, թե դեռևս չի հաջողվում շատ լուրջ վերաբերվել, ինչպես նաև շատ հեռանկարային գնահատել ձևավորվող հարթակն ու նրա ապագա գործունեությունը:
Նաիրա Զոհրաբյանը նաև անդրադարձավ այն հանգամանքին, որ Խաղաղության խորհրդին անդամակցելու համար անհրաժեշտ է վճարել 1 միլիարդ դոլար անդամավճար։ Ո՞ւմ գրպանից է
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վերջերս հայտարարել է «Խաղաղության խորհրդի» ստեղծման մասին և խորհրդին անդամակցելու համար աշխարհի տարբեր առաջնորդներին անդամակցության առաջարկներ էր ուղարկել։ Սակայն անդամակցելու համար կա պայման՝ յուրաքանչյուր երկիր պետք է 1 միլիարդ դոլար վճարի կազմակերպությանը։
Միջազգային հարաբերություններում իր ոչ ավանդական հայտարարություններով ու էքսցենտրիկ քայլերով հայտնի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն աշխարհին նոր առաջարկ ունի՝ «Խաղաղության խորհուրդ» (Peace Council)։ Այսօր շվեյցարական Դավոսում ընթացող ամենամյա Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեծ շուքով հիմնադրեց «Խաղաղության խորհուրդը»՝ հռչակելով այն՝ որպես միջազգային կազմակերպություն։ Թրամփն ու խորհրդին միացած գործիչները ստորագրեցին «Խաղաղության խորհրդի» կանոնադրությունը։
Օրերս Նիկոլ Փաշինյանը ստացել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրավերը՝ Խաղաղության խորհրդին որպես հիմնադիր անդամ միանալու վերաբերյալ, և «սիրով» ընդունել այն: Ինչպես նշել էր Փաշինյանի խոսնակը՝ «վերահաստատելով Հայաստանի հանձնառությունը խաղաղության առաջմղմանը»:
Օրերս հայտնի էր դարձել, որ Հայաստանը կդառնա Գազայի Խաղաղության խորհրդի հիմնադիր անդամ, քանի որ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրավերը։ Իսկ հունվարի 22–ին Դավոսում՝ Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում, որպես հիմնադիր անդամ՝ նա կմասնակցի «Խաղաղության խորհրդի» կանոնադրության ստորագրման հանդիսավոր արարողությանը։