1 մլրդ վճարենք, որ Փաշինյանը Թրամփի հետ մի ֆոտո էլ ունենա՞, 60 մլն էլ մեզ վրա նստեց ՍՈՒ-երի սելֆին
Օրերս հայտնի էր դարձել, որ Հայաստանը կդառնա Գազայի Խաղաղության խորհրդի հիմնադիր անդամ, քանի որ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրավերը։ Իսկ հունվարի 22–ին Դավոսում՝ Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում, որպես հիմնադիր անդամ՝ նա կմասնակցի «Խաղաղության խորհրդի» կանոնադրության ստորագրման հանդիսավոր արարողությանը։
ԱԺ ճեպազրույցի ժամանակ լրագրողի հարցին, որ դրա համար պետք է 1 միլիարդ դոլարի ներդրում կատարվի, և արդյո՞ք փորձ է արվում ՄԱԿ-ին այլընտրանք կառույց ստեղծել, «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը նշեց, որ մի քանի երկրի ղեկավար նույն հրավերը ստանալուց հետո հանրայնացրել էին, որ այդ խորհրդին անդամակցելն արժի 1 միլիարդ դոլար:
«Հիմա ՔՊ-ականներն ասացին՝ մենք չգիտենք, թե այդ պայմանը կա՞, թե՞ չկա, կարող է տարբեր երկրների համար տարբեր է: Ես տրամաբանական հարց եմ տալիս՝ եթե նույնիսկ տարբեր երկրների համար տարբեր է՝ էն երկրից, որից կուզենան՝ կներդնի, որից չեն ուզենա՝ չի ներդնի, ձեր կարծիքով, նույն ձայնի իրավո՞ւնքն են ունենալու: Կարծում եմ, որ պատասխանն ակնհայտ է: Իսկ եթե ՀՀ-ն պիտի ներդնի այդ 1 միլիարդ դոլարը, ապա ՀՀ բոլոր քաղաքացիներս վճարելու ենք 1 միլիարդ դոլար, որ Նիկոլ Փաշինյանը մի հատ էլ ֆոտո ունենա Թրամփի հետ: Լավ թանկ են նստում մեր վրա Փաշինյանի ֆոտոները: 60 միլիոնի կարգի նստեց Սու-երի սելֆին, էդ ինքնաթիռները մի վայրկյան չեն օգտագործվել ՀՀ ինքնիշխանության, պաշտպանության, մեր սահմանների, տարածքային ամբողջականության համար։ Միակ օգուտն էդ Սու-երի, եղել է սելֆին: Ինչի՞, որովհետև մարտագլխիկ չկա: Ես չեմ ասում՝ Սու-ն ինքնաթիռ է, ասում եմ՝ մարտագլխիկ չկա: Հիմա հաջորդ թանկ ֆոտոն է»,- շեշտեց պատգամավորը:
Մանրամասները՝ տեսանյութում
