«Հայաստանի իրական օրակարգը» խորագրով քննարկման ընթացքում «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը կարևորեց կառավարման համակարգում իրավիճակային գնահատման արդյունքում որոշումների ընդունումը:
ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը «ՍիվիլՆեթի» հետ զրույցում ասել է, որ Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ հայտարարության մեջ Լեռնային Ղարաբաղի մասին անվանական հիշատակում չկա, երբ խոսվում է, օրինակ, ռուսական խաղաղապահ կոնտինգենտի անվտանգային առանցքային ներդրման մասին, որովհետև Ադրբեջանը դրան չի համաձայնել:
«Այն տեքստը, որը հրապարակվել է, և դրան հաջորդած՝ Նիկոլ Փաշինյանի թվիթերյան գրառումը, իմ կարծիքով, վկայում է այն մասին, որ Ադրբեջանը շարունակում է հաջողությամբ առաջ տանել իր օրակարգը, իսկ ՀՀ ներկայիս վարչակազմը, ՀՀ անունից բանակցողները չեն կարողանում առաջ տանել հայ ժողովրդի շահերից բխող օրակարգ»,- 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով Պրահայի քառակողմ հանդիպման արդյունքներին՝ նշեց Արցախի նախկին արտգործնախարար Կարեն Միրզոյանը: