Արդեն մեկ ամսից ավելի է՝ Իրան-Իսրայել-Միացյալ Նահանգներ ռազմական գործողությունները շարունակվում են։ Իսրայելի վարչապետն այսօր հայտարարել է, թե Իրանի դեմ պատերազմում իրենց նպատակների կեսն են իրականացրել, այդպես էլ չբացահայտելով, թե երբ կդադարեցնեն ռազմական գործողությունները։
Փետրվարի 28-ին Իրանի դեմ Միացյալ Նահանգների ու Իսրայելի սկսած ռազմական գործողությունները շարունակվում են, և որևէ քայլ չկա ռազմական գործողությունները դադարեցնելուն ուղղված։
Էդգար Ղազարյանն ու Դավիթ Սարգսյանը «Երկու ճակատ» պոդկաստի հերթական թողարկմանը քննարկում են Իրան-Իսրայել-ԱՄՆ պատերազմի տարածաշրջանային հետևանքները, նախևառաջ՝ Հայաստանի վրա հնարավոր աղետալի ազդեցությունը, և այդ ֆոնին՝ վարչախմբի և նրա պարագլխի անհաղորդ և անհամարժեք վարքը, փաստացի թշնամական վերաբերմունքը բարեկամ Իրանի և նրա ժողովրդի նկատմամբ։
ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի նախկին տնօրեն, ակադեմիկոս, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի գնահատմամբ՝ 2 վտանգ կա, նախ կարող է այս հակամարտության ռեգիոնալիզացում տեղի ունենա, քանի որ Իրանն արդեն ավիահարվածներ է հասցրել արաբական մի շարք երկրների, որտեղ տեղակայված են ամերիկյան ավիաբազաները, կան նույնիսկ զոհեր։ Երկրորդ վտանգն ավելի իրական է թվում։