«Կապ չունի՝ այդ նոր կապիտուլյացիայի պայմանագիրն աշխարհաքաղաքական որ կենտրոնի միջնորդությամբ կամ մասնակցությամբ է դրվում սեղանին: Դա մեր կողմից անընդունելի է լինելու»,- այս մասին քիչ առաջ ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների նախաձեռնած «Հայաստանի իրական օրակարգը» խորագրով հանրային քննարկման շրջանակներում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով Հայաստանի ու ներքին և արտաքին օրակարգի մի շարք հարցերի:
Նիկոլ Փաշինյանն ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերին հայտարարում էր, թե որևէ փաստաթուղթ չկա սեղանին, սակայն վերջին հայտարարությունների ժամանակ ասաց, որ դեռևս սեպտեմբերի սկզբին համաձայնություն է տվել ռուսական առաջարկներին։ Դրան զուգահեռ, հայտնի դարձավ, որ սեպտեմբերի 7-ին էլ կար Միացյալ Նահանգների առաջարկները։այն մարդն է, ով կապիտուլյացիան ստորագրելուց 8 ժամ առաջ գրում էր՝ Շուշին հայկական է
Պետք է դիմագրավել Հայաստանին սպառնացող նոր կապիտուլյացիային։ Պատրաստ լինենք ամեն տեղ՝ պետական սահմաններին, մեր քաղաքների փողոցներում ու հրապարակներում և հատկապես Երևանում։
ԱՄՆ ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին այսօր հանդիպեց Ազգային Ժողովի ընդդիմադիր 2 խմբակցությունների պատգամավորների հետ։
«Երկրում կա խորհրդարանական ճգնաժամ, քաղաքական ճգնաժամ, և եթե հերթական ապօրինի ու հակասահմանադրական ճանապարհով փորձեն ընդդիմությանը զրկել մանդատներից, երկրում կլինի նաև լիարժեք սահմանադրական ճգնաժամ»,- ասաց Սաղաթելյանը՝ ընդգծելով նաև, որ ընդդիմության հետ շանտաժի լեզվով չեն կարող խոսել, իրենք ուսանող չեն, որ բացակայությունների պատճառով կարողանան հեռացնել։