«Նիկոլ Փաշինյանն այն մարդն է, ով կապիտուլյացիան ստորագրելուց 8 ժամ առաջ գրում էր՝ Շուշին հայկական զորքի վերահսկողության տակ է, հաղթելու ենք». Իշխան Սաղաթելյան
ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերին հայտարարում էր, թե որևէ փաստաթուղթ չկա սեղանին, սակայն վերջին հայտարարությունների ժամանակ ասաց, որ դեռևս սեպտեմբերի սկզբին համաձայնություն է տվել ռուսական առաջարկներին։ Դրան զուգահեռ, հայտնի դարձավ, որ սեպտեմբերի 7-ին էլ կար Միացյալ Նահանգների առաջարկները։
«Սրանով հստակ արձանագրենք, որ նա սուտ է խոսել, ասում էր՝ փաստաթուղթ չկա, խաբում էր, այդ փաստաթղթերն իր դարակում դրված էր։ Այնքան սուտ է խոսել, որ մեկ սուտը մյուսին հակասելով, ինքն էլ չի հասկանում՝ ինչ է անում։ Իմիջիայլոց, սա այն մարդն է, որ կապիտուլյացիան ստորագրելուց 8 ժամ առաջ գրել է, որ Շուշին հայկական զորքի տրամադրության տակ է, հաղթելու ենք, սակայն այդ ժամանակ նա մի ձեռքով դա է գրել, մյուս ձեռքով քննարկում է ունեցել Ալիևի հետ՝ իր սեղանին դրված կապիտուլյացիայի փաստաթուղթը։ Միշտ իմացեք, որ ինքը ճշմարտության հետ կապ չունի, և նրա խոսքը որևէ արժեք չունի»,- մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Իշխան Սաղաթելյանը։
Ըստ նրա, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ կողմ է ռուսական առաջարկներին, դա որևէ արժեք չունի, քանի դեռ հստակ չի հայտարարում, որ մերժում է Միացյալ Նահանգների առաջարկները։ Տարբերակ, որը սահմանափակում է Արցախի ինքնորոշման իրավունքը և առհասարակ Արցախի հարցը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում