Ժողովրդին թալանելուց էր խոսում՝ ժողովրդի կաշին քերթում են, հարկերն են ավելացնում, տուգանքներն են ավելացնում, հարկային բեռն են ծանրացնում, տարբեր ծառայությունների գներն են բարձրացնում։ Տրանսպորտն են պատրաստվում կրկնակի-եռակի թանկացնել։ Ժամանակին 150 դրամին դեմ էին, հիմա 300 դրամ են դարձնում։ Կարծես ժողովուրդը՝ նախկին ժողովուրդը չէ։ Իրենք որ հարստացել են, «պադավատներով» են շրջում, հասարակական տրանսպորտից այլևս չեն օգտվում, ժամերով կանգառներում չեն սպասում, խցկված չեն երթևեկում, արդեն կարելի է տրանսպորտի գինը 100-ից 300 դրամ դարձնել։
«Իսկ քանի որ բյուջեով պլանավորած ցուցանիշների կատարման պարտավորությունը ֆինանսների նախարարությանն է նաև, ուստի նրանք, հիմքում դնելով հորիզոնական արդարության սկզբունքը, հիմա առաջարկում են հրաժարվել շրջանառության 5 տոկոսանոց հարկից, որովհետև արդար չէ, երբ նույն գործն անող մեկը վճարում է 5 տոկոս, մյուսը՝ 20 տոկոս հարկ։ Առաջարկված փոփոխությունը հենց այդ անհավասարության չեզոքացմանն է միտված»,- ասաց Արամյանը։
«Հիշում եմ, մի անգամ Մարտունիի կենտրոնում մեքենան փչացավ, ժողովուրդը՝ «ահ, Նիկոլ Փաշինյան, էս ավտոդ փչացե՞լ է, իսկ կարող ա՞ բենզինի նասոսը կաչատ անել է պետք»։ Լավ, 1-2 կարելի է անել, բայց ասում ես՝ էս մարդը հեղափոխություն-բան, ուրախացանք, բա ի՞նչ է մտածելու իր պետության մասին։ Ասում են՝ էժան մեքենա առեք, կարանք, կարանք «զապառոժեց» առնենք, բայց տարին 7 անգամ պետք է առնենք, հլը ստանդարտ գոյություն ունի, էսի, էնի»,- փորձեց արդարանալ նա։
Այսօր խորհրդարանում Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հայտարարեց՝ այն բյուջեն, որը հատկացնում են Հայաստանում սոցիալական ապահովությանը, բավարար չէ սոցիալական խնդիրները լուծելու համար։
Հայաստանի «հպարտ» քաղաքացուն ժամանակին հզոր ու բարգավաճ երկիր խոստացող Նիկոլ Փաշինյանը վեց տարում հասցրեց եղածն էլ քանդել, երկիրն ու ժողովրդին կանգնեցնել լինել-չլինելու խնդրի առաջ։
ՀՀ կառավարության անդամներն այս տարի էլ կկարողանան ճոխ Ամանոր նշել։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կարգադրություն է ստորագրել՝ ԱԺ պատգամավորներին պարգևավճարներ տրամադրելու վերաբերյալ։
«Փողերը տանում են՝ կուտակում են առևտրային բանկերում: Միայն անցած տարի Հայաստանի առևտրային բանկերը միջինով երեք անգամ ավելի շահույթ են ունեցել, քան նախորդ տարիներին: Բանկերն էլ ոտքից գլուխ 15 կազմակերպություն են, ԿԲ նախկին նախագահը 2019թ. կոչվում է հատուկ հանձնարարություններով դեսպան: Լսե՞լ եք Արթուր Ջավադյանի մի մամուլի հաղորդագրություն, թե նա ինչով է զբաղվում՝ հատուկ հանձնարարությունների գծով դեսպանի պաշտոն է զբաղեցնում»: