«Թոշակները չեն բարձրանալու». Վահե Հովհաննիսյան

Այսօր խորհրդարանում Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հայտարարեց՝ այն բյուջեն, որը հատկացնում են Հայաստանում սոցիալական ապահովությանը, բավարար չէ սոցիալական խնդիրները լուծելու համար։

«Ինչպես ասացի՝ բոլոր հարցերը չեն լուծվում, թոշակները չեն բարձրանում։ Իհարկե, մենք կառավարության ծրագրով նախատեսված մեր ցուցանիշներից որոշներին արդեն հասել ենք, բայց այստեղ անելիք ունենք։ Սոցիալական պաշտպանության համար կա մեկ հատ գումար, որը վերաբերում է կուտակային կենսաթոշակի հատկացումներին, որը, ըստ էության, պետք է դուրս հանենք այս գումարի միջից, որովհետև մեր աշխատող քաղաքացիներն այդ գումարը դնում են իրենց անձնական հաշիվների վրա»,- նշեց Վահե Հովհաննիսյանը։

Նրա կարծիքով՝ ՀՀ Սահմանադրությամբ սահմանված է, որ Հայաստանը սոցիալական պետություն է, և հնարավորությունների սահմաններում ամեն ինչ պետք է անեն, որպեսզի հանրության մեջ սոցիալական խնդիրներ չլինեն ոչ միայն նրանով, որ այդ ուղղությամբ շատ ծախսեն, այլ օգնեն խոցելի խմբերին, որպեսզի ներգրավված լինեն ստեղծագործ աշխատանքի մեջ։

«Սա վերաբերում է նաև մեր հարգելի թոշակառուներին, քանի որ կյանքի տևողությունը երկարում է, մենք նպատակ ունենք ակտիվ ծերության ուղղությամբ ծրագրեր ներդնենք»,- եզրափակեց Վահե Հովհաննիսյանը։

Կարդացեք նաև

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս