Հեծանիվ եմ քշում, որ դուք էլ քշեք. Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ թոշակները կարող են բարձրանալ, եթե այսօրվա թոշակառուների քանակից կրկնակի շատ քանակով մարդ աշխատի։

«Երեկ շատ խոսվեց` արա, էդ պարգևավճարները, էդ աշխատավարձերը, ես էլ լսում էի ու ասում՝ իսկականից մարդիկ ճիշտ են ասում։ Ֆինանսների նախարարին ասեցի՝ հլը բաց ու տուր տվյալները, թե մենք այս աշխատավարձերի ու թոշակների հաշվին էդ ինչքա՞ն աշխատավարձ ենք ստանում պետական մարմնում։ Շատ չխառնելու համար վերցնենք

Կառավարության սոցիալ-տնտեսական բլոկը։ Հիմա եթե ամբողջ աշխատավարձը, պարգևավճարները կտրենք, ավտոների սպասարկումն էլ հետը՝ դնենք թոշակի վրա, ապա թոշակառուների թոշակը կարող ենք բարձրացնել 9000 դրամով, բայց թոշակառուներն այդ թոշակը չեն ստանա, որովհետև թոշակը հո միայն թոշա՞կ չէ։ Թոշակը հավաքելը և մի կետից մյուս կետ հասցնելը ծախս ունի»,- Բյուջե -2025 նախագծի քննարկման ժամանակ իր եզրափակիչ խոսքում ասաց Փաշինյանը։

Ըստ Փաշինյանի, այսօր ՊԵԿ-ում կան աշխատակիցներ, որոնք ստանում են 1-2 դրամ մլն աշխատավարձ, և այդ աշխատակիցներին «ծնկաչոք խնդրում» են, որպեսզի աշխատանքից դուրս չգան։

Կարդացեք նաև

Շարունակելով միտքը՝ Փաշինյանն ասաց, որ եթե այդ տրամաբանությամբ գնան, ապա բյուջե առհասարակ չի լինի, բոլոր դպրոցները կփակվեն, ճանապարհ չի կառուցվի։
«Եկեք այդպես անենք, բայց ես երաշխավորում եմ, որ որևէ թոշակառու իր թոշակը չի ստանա, չեն հասցնի։ Հիշո՞ւմ եք, թոշակները մի անգամ ուշացավ, ու «Հայփոստի» տնօրենը հայտարարություն էր տարածել, թե Սոցապում ինչ-որ մեկը թուղթ չի ստորագրել, դրա համար էլ թոշակը ուշացել է, դրա համար ես նրան հեռացրեցի»,- շեշտեց նա։

Ինչ վերաբերում է ծառայողական մեքենաներին, Նիկոլ Փաշինյանն ասաց՝ 2018 թվականից մինչև 2021 թվականը մի քանի անգամ մնացել է ճանապարհներին։

«Հիշում եմ, մի անգամ Մարտունիի կենտրոնում մեքենան փչացավ, ժողովուրդը՝ «ահ, Նիկոլ Փաշինյան, էս ավտոդ փչացե՞լ է, իսկ կարող ա՞ բենզինի նասոսը կաչատ անել է պետք»։ Լավ, 1-2 կարելի է անել, բայց ասում ես՝ էս մարդը հեղափոխություն-բան, ուրախացանք, բա ի՞նչ է մտածելու իր պետության մասին։ Ասում են՝ էժան մեքենա առեք, կարանք, կարանք «զապառոժեց» առնենք, բայց տարին 7 անգամ պետք է առնենք, հլը ստանդարտ գոյություն ունի, էսի, էնի»,- փորձեց արդարանալ նա։

Նա նաև շնորհակալություն հայտնեց ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանին, որը երեկ ԱԺ-ում հիշեցրել է իր ընդդիմադիր պատգամավոր եղած ժամանակվա ելույթները։

«Դանիայի մասին որ խոսում եք, այո, այնտեղ ԱԺ նախագահն ունի մեկ ծառայողական մեքենա, բայց Դանիայում ավելի շատ հեծանիվ կա, քան ծառայողական մեքենա։ Հիմա էլ ընկել եք հեծանիվի հետևից, դրա համար ենք քշում, որ դուք էլ քշեք։ Ասում ենք՝ վարչապետը փոխանակ անվտանգության հարցերի մասին մտածի, հեծանիվ է քշում։ Ընկերներ, ես ձեր տների պատերի տակով եմ հեծանիվ քշում, այն ժամերին, երբ ես քշում եմ, դուք քնած եք, ընդ որում՝ խորը, ծընգ-ծընգցնում եմ, լույս չկա։ Երբ ես ավարտում եմ հեծանիվ քշելը, դուք դեռ քնած եք, երբ գնում եմ աշխատանքի, դուք դեռ երկու ժամ պետք է քնեք»,- եզրափակեց Նիկոլ Փաշինյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս