«Երևանի կենտրոնում այս մեծ աղետը, իհարկե, մարդկանց մոտ խուճապային տրամադրություններ է առաջացնում: Նրանք կորցնում են անվտանգ լինելու զգացողությունը»,- 168.am-ի հետ զրույցում խոսելով «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի մասին՝ ասաց հոգեբան Կարինե Նալչաջյանը:
ՀՀ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինն օգոստոսի 14-ին հաղորդագրություն տարածեց՝ ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի կողմից «Երևանի պահածոների գործարան» ՓԲ ընկերությունում (Սուրմալու» տոնավաճառ) իրականացված ստուգմամբ արձանագրված խախտումների վերաբերյալ:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ պարբերաբար հաղորդագրություններ է հրապարակում պաշտոնական կայքում, տեղեկացնում զոհերի, վիրավորների և անհետ կորած քաղաքացիների թիվը։ Օրվա տարբեր ժամերին հրապարակված տեղեկությունն ու մասնավորապես անհետ կորածների ցանկը համեմատելիս մի շարք հարցեր են ծագում: Նախ ներկայացնենք անհետ կորած քաղաքացիների տարբեր ժամերին հրապարակված ցանկերը:
Օգոստոսի 14-ին, ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն։ Այս պահին հրապարակված պաշտոնական տվյալներով մահացել է 6 մարդ, 18 քաղաքացի անհետ կորած է: Առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ պայթյունի հետևանքով տարբեր կենտրոններում բուժումը շարունակում է 13 տուժած: Նրանց առողջական վիճակը մասնագետները գնահատում են բավարար:
«Այս պահի դրությամբ ունենք 6 զոհ, 7-րդ զոհին հայտնաբերելու ուղղությամբ աշխատանքներ ենք իրականացնում»,- այսօր ժամը 14.00-ի սահմաններում «Սուրմալու» առևտրի կենտրոնի հարակից տարածքում լրագրողներին հայտնեց ԱԻՆ մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։
«Թե՛ մարդկային ռեսուրսը, թե՛ տեխնիկան ամբողջությամբ թարմացրեցինք, ներկա պահին շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները»,- այսօր ժամը 12։30-ի սահմաններում «Սուրմալու» առևտրի կենտրոնի հարակից հատվածում լրագրողների հետ զրույցում ասաց Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը։
Հուլիսի 14-ին Սիսիանի զորամասի մարտական դիրքում գլխի շրջանում հրազենային կրակոցից մահացած հայտնաբերված պարտադիր ժամկետային զինծառայող 19-ամյա Արսեն Մանուկյանի սպանության առնչությամբ Քննչական կոմիտեում նախաքննությունը շարունակվում է։
Արցախի Հանրապետության Շուշիի նախկին քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ մեր զրույցից 30 րոպե առաջ՝ 15։00-ի սահմաններում է Լաչինի միջանցքով ուղևորվել դեպի Ստեփանակերտ, ճանապարհը բաց է եղել, երթևեկություն կա, իսկ լարվածությունը Եղցահողում գտնվող բարձունքի ուղղությամբ է։