Ադրբեջանը շարունակում է հետագա սադրանքների համար հող նախապատրաստել՝ պնդելով, թե իբր ադրբեջանական տեսադիտարկման համակարգերն արձանագրել են ՌԴ խաղաղապահների ուղեկցությամբ ՀՀ ԶՈՒ ռազմական տեխնիկայի շարասյան երթը Ստեփանակերտ-Ղայբալիշեն-Լիսագոր ճանապարհով, ինչը ՀՀ պաշտպանության նախարարությունը բազմիցս հերքել է, այսօր ևս: Սակայն Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը գերատեսչության ղեկավար կազմի հետ խորհրդակցության ժամանակ հրահանգել է՝ «միջոցներ ձեռնարկել՝ կանխելու Հայաստանի կողմից հնարավոր սպառնալիքները, որոնց միջոցով փորձ կարվի արհեստականորեն լարվածություն ստեղծել տարածաշրջանում»:
Այս մարդիկ եկած օրվանից պառակտում են հասարակությունը, պարտություն են քարոզում, իրենց համար նվաստ լինելը, պարտված լինելը հոգեվիճակ է։ Իրենք մտել են մի գործընթացի մեջ ու չեն պատկերացնում թուրք-ադրբեջանական սպառնալիքի ողբերգական բնույթը, որևէ բանով չեն հակազդում, որովհետև կամք ու գիտակցում չունեն դրա համար։
Հայաստանի արտաքին գործերի նախկին փոխնախարար Շավարշ Քոչարյանն այն կարծիքին է, որ անհնարին է չտեսնել Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի քաղաքական բաղադրիչը: «Կիպրոսն առաջարկել է օգնություն՝ Թուրքիան չի ընդունել: Եթե մարդասիրական է, ինչո՞ւ չես ընդունում: Ես կասկած չունեմ, որ եթե Արցախն էլ լիներ, էլի չէր ընդունելու: Լավ, Հայաստանը գնում է այդ քայլին, դրանից հետո Էրդողանն ասում է, […]
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, անդրադառնալով Փաշինյանի այս բացահայտմանը, Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի անդամ Գագիկ Մինասյանը նշեց՝ եթե Հայաստանի կողմից քիչ թե շատ դիվանագիտական աշխատանք լիներ, կամ լիներ հայկական շահը և ոչ թե՝ թուրք-ադրբեջանականը սպասարկող իշխանություն, ապա Հայաստանը չէր հայտնվի այն վիճակում, որում է՛ հիմա։
Այսօր կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՔՊ-ական պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը հարց ուղղեց Նիկոլ Փաշինյանին ԵՄ խորհրդի որոշմամբ 2 տարով Հայաստան քաղաքացիական դիտորդական առաքելություն ուղարկելու վերաբերյալ:
Հայաստանում 2 տարով Եվրամիության 100 քաղաքացիական դիտորդ տեղակայելու որոշման վերաբերյալ երեկ Ռուսաստանի արտգործնախարարությունը ծավալուն հայտարարություն էր տարածել, որում, մասնավորապես, նշված է. «ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի կցորդի վերածված և ԱՊՀ տարածքում առճակատման քաղաքականություն վարող Եվրամիության ներկայացուցիչների հայտնվելը Հայաստանի սահմանամերձ շրջաններում կարող է միայն աշխարհաքաղաքական առճակատում բերել տարածաշրջան և սրել առկա հակասությունները… Նրանք ԵՄ դիտորդների պահվածքին կարձագանքեն՝ հաշվի առնելով «տեղում» իրավիճակի զարգացումը»։
Ինչ վերաբերում է Իրանի անհանգստություններին, ասաց, որ նման հարց իր հետ հանդիպմանը չի բարձրացվեց.
Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանի կարծիքով՝ Արցախի հարցի լուծումը մի քանի սերունդներ պետք է լիներ հարցի չլուծման մեջ: «Դա ունենալու էր իր գինը, բայց այդ գինը պետք է վճարեինք: Հիմա, որ եկան ու փորձեցին ինչ-որ լուծումներ բերել, ինչ-որ մի բանով դրական լուծում եղա՞վ: Պարենային անվտանգությունը վնասեցին, քանի որ չկան այն տարածքները, որոնք մեզ […]
168․am-ի հետ զրույցում անդրադառնալով ԵՄ դիտորդներին, ռուս ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Խրամչիխինն ասաց, որ ԵՄ-ն աննախադեպ արագություն ցուցաբերեց որոշումների կայացման հարցում՝ արագորեն դիտորդներ տեղակայելով՝ այն դեպքում, երբ պարզ որոշումների կայացման համար տարիներ են պահանջվում։ Սա, նրա որակմամբ, հերթական անգամ ցույց տվեց, որ խնդիրը ոչ թե եվրոպական բյուրոկրատիան է, այլ քաղաքական կամքի բացակայությունը։