Ադրբեջանը նախապատրաստվում է մասնատել Հայաստանը. Ալիևի ելույթը այդ մասին էր. Աբովյան
Հայաստանում Եվրամիության (ԵՄ) դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը գերմանական Deutsche Welle թերթին տված հարցազրույցում ասել է, որ «շատ հայեր կարծում են, որ Ադրբեջանը պատրաստվում է գարնանը հարձակվել, և, որ հարձակման բացակայության դեպքում սա կլինի ԵՄ առաքելության հաջողությունը»:
«Մենք չենք կարող միջամտել, մենք ունենք միայն հեռադիտակներ և տեսախցիկներ մեր տրամադրության տակ», – նշել է ԵՄ առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը` խոսելով սահմանային միջադեպերի մասին։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում վերլուծաբան Արման Աբովյանը, խոսելով ԵՄ դիտորդների իրականացրած գործառույթների մասին, հատուկ ուշադրություն հրավիրեց դիտորդների պահվածքի վրա՝ ընդգծելով՝ նրանք համարժեք չեն արձագանքումԱդրբեջանի կողմից Հայաստանի սուվերեն տարածքների նկատմամբ իրականացվող սադրանքներին։
«Եվրոպական դիտորդները եկան, տեղակայվեցին Հայաստանում, բայց կարևոր է հասկանալ, թե ի՞նչ գործառույթներ ունեն նրանք, և կա արդյո՞ք գեթ մեկ դիտորդական զեկույց, որտեղ ուղղակիորեն արձանագրված է, որ Ադրբեջանը կրակումէ Հայաստանի սահմանների վրա։ Նման զեկույց չկա, որևէ մեկս չենք տեսել, հետևապես հարց է առաջանում ՝ երբ Ադրբեջանը կրակում է Հայաստանի ուղղությամբ, ինչո՞ւ դիտորդները զեկույցներով հանդես չեն գալիս։ Ի դեպ, զեկույցներ չկան այն դեպքում, երբ բազմաթիվ վերլուծական միջազգային կենտրոններ ահազանգում են և հաստատում մեր ասածը. այո՛, Ադրբեջանը նախապատրաստվում է մասնատել Հայաստանը։ Հենց այս գործելաոճի համատեքստում պետք է դիտարկել նաև Ադրբեջանի ղեկավարի երեկվա հայտարարությունն այն մասին, թեհայ-ադրբեջանական սահմանին իրենք ունեն շահեկան դիրքեր, այդ դիրքերում ամրապնդվում են և մնալու են»,-ասաց Աբովյանը՝ ընդգծելով, որ հիմնավոր կասկածներ ունի՝հայ-ադրբեջանական սահմանին տեղակայված ԵՄ դիտորդական առաքելությունը դիտորդություն է իրականացնում ոչ թե հայ-ադրբեջանական, այլ Իրանի սահմանի ուղղությամբ, այն, ինչ կատարվում է այնտեղ։
«Հակառակ դեպքում, անհասկանալի է, երբ ադրբեջանական կողմը գնդակոծում է Հայաստանի տարածքը, իսկ ԵՄ դիտորդություն իրականացնողներն այդ ընթացքում ձևավորում են անվտանգային մի նոր համակարգ, որի մասին, ի դեպ, Հայաստանինտեղյակ չեն պահում։ Ինչո՞ւ եմ ասում, որ տեղյակ չեն պահում, որովհետև նախորդ՝ 40 հոգանոց ԵՄ դիտորդական առաքելության զեկույցները տրամադրվել են ԵՄ անդամ երկրներին, բայց ոչՀայաստանին։ Իսկ միգուցե այդ անվտանգային համակարգը ձևավորվում է ոչ թե Հայաստանի, այլ այն կենտրոնների՞ համար, որոնք անտեսում են Հայաստանի շահը։ Ո՞վ գիտի, միգուցե էդպես է»,-ասաց Արման Աբովյանը՝ շեշտելով՝ Հայաստանի իշխանությունը ոչնչացնում է նախկինում գործող անվտանգային համակարգը և նորը ձևավորելու գործը պատվիրակում հավաքականԱրևմուտքին, որն էլ անում է այն, ինչը ձեռնտու է իրեն։
«Արևմուտքի համար ձեռնտու է, որ Հարավային Կովկասում Ռուսաստանի, Իրանի ազդեցությունը նվազի։ Առանց վարանելու՝Արևմուտքը փուռը կտա ամեն ինչ՝ ելնելով հենց այդ նպատակից»,-ասաց Աբովյանը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերներից մեկում քաղաքական գիտությունների դոկտոր Արսեն Գասպարյանը, խոսելով հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ դիտորդների տեղակայման և նրանց հանձնառության մասին, նշել էր.
«Եվրամիության այն փաստաթուղթը, որի համաձայն՝ այդ 100 դիտորդը տեղակայվել է Հայաստանում, պարունակում է մի շատ վտանգավոր դրույթ. մասնավորապես՝ ԵՄ դիտորդների տեղակայման վերաբերյալ փաստաթղթի հենց առաջին տողում հղում է արված ԵՄ պայմանագրի 42 և 43-րդ հոդվածներին, որոնց մասին բուն դիտորդների տեղակայման վերաբերյալ պայմանագրում ոչինչ գրված չէ, սակայն, ըստ այս 42 և 43 հոդվածների, ԵՄ քաղաքացիական առաքելությունը Եվրոպական խորհրդի որոշումով կարող է դառնալ խաղաղապահ ուժ՝ ընդ որում, մարտական ուժ, որը կարող է կառավարել ճգնաժամեր, իսկ եթե հիշում ենք նաև՝ ԵՄ անդամ 27 պետությունից 21-ը ՆԱՏՕ-ի անդամ երկրներ են, ուստի պարզ է դառնում, որ վաղը, եթե Բրյուսելում որոշեն, որ այս քաղաքացիական առաքելությունը պետք է վերածվի խաղաղապահ ուժի, որը գործելու է ՆԱՏՕ-ի հանձնառություններին համահունչ, այդ դեպքում պարզ է՝ Հայաստանը կդառնա մի տարածք, որտեղ կբախվեն Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի շահերը. Օրինակ, այնպես, ինչպես բախվում են Ուկրաինայում»։
Արձագանքելով ԵՄ դիտորդների՝ ՆԱՏՕ-ի հանձնառություններով գործելու այս դիտարկմանը՝ Արման Աբովյանը մեկ անգամ ևս ընդգծեց՝ այդ հանձնառությունները չեն բխում հայկական շահից և ունեն ընդդեմ Իրանի ուղղվածություն։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։