«Կադաստրի կոմիտեի տված վիճակագրությունը խեղաթյուրված է, ինչն ունի տեխնիկական պատճառներ,- ի պատասխան՝ նկատեց Անդրանիկ Հարությունովը՝ պարզաբանելով,- Իրենք վիճակագրության մեջ ներառում են նաև նախկինում եղած տրված գնման իրավունքները, որոնք այս տարի դարձել են սեփականության վկայական, ավտոմատ դարձել են առքուվաճառք, ու իրենց գներով հանդերձ՝ ազդում են վիճակագրության վրա։ Օրինակ, 3 տարի առաջ եղած գինն այս տարվա վիճակագրության մեջ է մտել»։
Անցյալ շաբաթ Ազգային ժողովում տեղի ունեցավ «ՏՏ ոլորտը կարգավորող նոր օրենսդրական փաթեթի վերաբերյալ» խորհրդարանական լսումներ։ Լսումների ներկայացված օրենքի նախագծով նախատեսվում է պետության մասնակցություն՝ տեխնոլոգիական ոլորտի զարգացման գործում, նպատակն է՝ նպաստել ոլորտի մրցունակության բարձրացմանը։ Օրենքի նախագծի հեղինակները ՏՏ ոլորտի ներկայացուցիչներն են և առաջարկում են իրենց համար նվազեցնել եկամտահարկը մինչև 5 տոկոս և զրոյացնել շահութահարկը։